00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի իշխանությունն ուզում է ավելի շատ գումար հավաքել 2019 թ–ին. ԵԱՏՄ–ի «օղու օղակը»

Բաժանորդագրվել
ՀՀ ՊԵԿ–ը մտադիր է հարկային կարգապահության, ինչպես նաև ԱԱՀ–ի բարձրացման և «եվրասիական» ակցիզի շնորհիվ հաջորդ տարի ավելի շատ հարկ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի իշխանությունը 2019 թվականին մտադիր է 10%–ով շատ եկամուտ ուղղել երկրի բյուջե։ Հիմնականում` հարկերի հաշվին։

Կան նաև ոչ հարկային եկամուտներ և արտասահմանյան դրամաշնորհներ, բայց դրանք կլինեն մոտավորապես նույնքան, որքան 2018 թվականին (հիմնական ոչ հարկային եկամուտները Ճանապարհային ոստիկանության և այլ գերատեսչությունների արտաբյուջետային միջոցներն են, պետական վարկի տոկոսները, պետական գույքի վարձակալությունից ստացված գումարները)։

Рынок Фирдуси - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ն խստացնում է կանոնները. Հայաստանում հարվածն առաջինը կզգա մանր բիզնեսը. տնտեսագետ

Բյուջեի ծախսերը 151,6 մլրդ դրամով շատ կլինեն, քան եկամուտները։ Այդ դեֆիցիտը ծածկելու համար 74 միլիրադը կվերցնեն արտասահմանյան վարկերից, 70 միլիրադը` պետական պարտատոմսերից։

Մանրամասն անդրադառնանք մեր սեփական ռեսուրսներին։ 2019 թվականին իշխանությունն ուզում է 144 մլրդ դրամով շատ հարկ հավաքել։ Ի՞նչ «բենզինով» առաջ կգնա հարկային մեքենան։

100 միլիարդը մտադիր են հավաքել տնտեսության և ներմուծման աճի հաշվին։ Ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ ՀՆԱ–ն կաճի 4,9%–ով, ապրանքների ներմուծումը` 11%–ով։

Իսկ մնացած 44 մլրդ դրամն ուզում են հավաքել ավելի խիստ հարկային կարգապահության (25 մլրդ) և հարկերի բարձրացման (19 մլրդ) հաշվին։ Դրա 11 միլիարդը կհավաքեն ԱԱՀ–ի շեմն իջեցնելու հաշվին, իսկ մոտ 8 միլիարդը` եվրասիական ինտեգրման շրջանակում ակցիզների բարձրացման հաշվին։

ԱԱՀ–ի շեմը։ 2019 թվականին ավելի շատ ձեռնարկություններ կսկսեն ԱԱՀ վճարել։ Այժմ բիզնեսը կարող է աշխատել պարզեցված հարկով (շրջանառության հարկ), եթե վաճառքը չի գերազանցում տարեկան 115 մլն դրամը։ 2019 թվականից այդ շեմը կիջեցնեն մինչև 58,35 մլն։ Այսինքն մոտ 2 հազար ձեռնարկություն ապրանքներն ու ծառայությունները կվաճառեն ԱԱՀ–ով։

Министр по основным направлениям интеграции и макроэкономике ЕЭК Татьяна Валовая на международном форуме Евразийская неделя (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ում միասնական արժույթ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Վալովայա

ՓՄՁ–ն մի քանի անգամ դեմ է արտահայտվել այս նախագծին։ Ճիշտ է` ԱԱՀ վճարում են ոչ թե նրանք, այլ մենք` ապրանք գնելիս։ Բայց եթե ապրանքին ավելանան հարկերը, գինը կաճի։ Իսկ եթե գինը աճի, նշանակում է ավելի քիչ գնորդ կլինի (համենայնդեպս` պոտենցիալ)։

Ակցիզների բարձրացում։ Հայաստանի հարկային օրենսգրքում 2018-2021 թվականներին ակցիզների ամենամյա բարձրացում է նախատեսված։ Դա արված է նրա համար, որպեսզի հայաստանում ակցիզները շատ չտարբերվեն Եվրասիական միության մյուս երկրներից։

Այսպես, օրինակ, Հայաստանում օղու ակցիզը 73% է, բայց մեկ լիտրի դիմաց ոչ պակաս, քան 725 դրամ։ 2019 թվականից այն արդեն կդառնա 84% և ոչ պակաս, քան 835 դրամ` մեկ լիտրի համար։ Սիգարետի ակցիզը 15% է, բայց 7 257 դրամից ոչ պակաս 1000 գլանակի համար (չշփոթել տուփի հետ)։ 2019 թվականին կլինի նույն 15%–ը, բայց ոչ պակաս, քան 8 370 դրամ 1000 հատի համար։

Իսկ ինչո՞ւ է Եվրասիական հանձնաժողովն առաջարկում, որ օղու կամ կոնյակի ակցիզը նույնը լինի և՛ Նովոսիբիրսկում, և՛ Ակտաուում, և՛ Մոգիլևում, և՛ Վանաձորում։ Նպատակը մեկն է, որ մի երկիրը կարողանա ծխախոտն ու ալկոհոլն առանց խոչընդոտների վաճառել մյուս չորս գործընկերներին։

Սակայն ծխախոտի և ոգելից խմիչքների դեպքում եվրասիական պետությունները (և ոչ միայն) ապահովագրման ավելի խիսստ մեխանիզմներ են կիրառում, քան մյուս ապրանքների դեպքում։ Սկզբում Ռուսաստանն ու Բելառուսը, այնուհետև` Ղազախստանն ու Ղրղըզստանը սկսեցին երաշխիքային վճարներ կիրառել, ինչը շնորհիվ դիստրիբյուտորը չի կարողանումապրանքը վաճառել սև շուկայում։ Օրինակ` հիմա հայկական կոնյակի ռուսական դիստրիբյուտորը «գլխանց» փող է տալիս Ռուսաստանին։ Եթե հետագայում ազնվորեն վաճառի կոնյակը և ցույց տա հաշիվ ապրանքագիրը, գումարը հետ կստանա։ Եթե վաճառի առանց փաստաթղթերի, բնականաբար, ոչինչ էլ չի ստանա։

Врио вице-премьера Армении Мгер Григорян на международном форуме Евразийская неделя (22 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ հաջողության գաղտնիքը մեկն է` հնարավորինս քիչ արգելքներ և շեղումներ. Գրիգորյան

ԵԱՏՄ–ի հնգյակից երաշխիքային վճարներ առայժմ միայն Հայաստանը չի վերցնում։

Իսկ կարո՞ղ են արդյոք ԵԱՏՄ երկրները «հինգով մտածել» և միմյանց համար ալկոհոլի շուկա բացել։ Հարցը նաև քաղաքական կողմ ունի. յուրաքանչյուրն իր շուկան և իր արտադրողին է պաշտպանում (թեև ԵԱՏՄ համաձայնագիրը, որի տակ ստորագրել են երկրները, ազատ ապրանքաշրջանառություն է ենթադրում)։

Սակայն եթե շեղվենք քաղաքականությունից և խոսենք միայն զուտ տեխնիկական լուծումների մասին, ապա դրանք հնարավոր են, ընդ որում` Հայաստանում։ Խոսքը հաշիվ ապրանքագրերի e-invoice էլեկտրոնային համակարգի մասին է։ Հարկային ծառայությունը հենց այս համակարգի միջոցով է տեսնում բոլոր օրինական գործարքները, որոնք իրականացնում է բիզնեսը (ոչ օրինականները հետագայում են պարզվում, ստուգումների ժամանակ)։ Եթե բոլոր հինգ երկրների հարկային ծառայությունները կարողանան նման տեղեկություն փոխանցել միմյանց, ապա ալկոհոլի (ինչպես և ցանկացած այլ ապրանքի) շրջանառությանը հնարավոր կլինի հետևել առանց լրացուցիչ երաշխիքների։

Սակայն անկախ բանակցություններից, Հայաստանում ակցիզը կթանկանա։ Միայն գինու համար է այն համեմատաբար ցածր, ընդամենը` 10% (1 լիտրի դիմաց 100 դրամից ոչ պակաս)։ Դա արված է երկրում գինեգործության ավանդույթները պահպանելու համար։ Այստեղ դեռ ոչինչ փոխել չեն ցանկանում։

Լրահոս
0