ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
![Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1560/63/15606324_0:64:1671:1113_600x0_80_0_0_1347fec15b83065b6d5a57d97b5e17e5.jpg)
![Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1560/60/15606068_0:0:1671:1049_600x0_80_0_0_6c718817f328b3c8a586e693374ab852.jpg)
![Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1560/61/15606131_0:64:1671:1113_600x0_80_0_0_e033322f17d4d7d19e1fdc0637745d4a.jpg)
![Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1560/61/15606195_0:64:1671:1113_600x0_80_0_0_ab29e98ef75d269b9af1898db58e0759.jpg)
![Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1560/62/15606259_0:64:1670:1113_600x0_80_0_0_3b8ead584f778d01a2aa339649eda922.jpg)
Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես, շրջայցի ընթացքում ծանոթացել հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի ստեղծագործություններին: Ցուցահանդես էին այցելել նաև Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա ժամանած մյուս պատվիրակությունների ղեկավարները:
«Պիկասո. կապույտ և վարդագույն» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 18-ին և տևելու է մինչև հունվարի 6-ը: Ցուցահանդեսում ներկայացված է հանրաճանաչ նկարչի վաղ շրջանի ավելի քան 300 ստեղծագործություն՝ տարբեր հավաքածուներից: Ցուցադրված են նաև Պիկասոյի մի շարք հայտնի կտավներ, որոնք Օրսե թանգարան են բերվել աշխարհի տարբեր երկրներից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անունից մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների պատվին տրված ճաշին:
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: