00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը չպետք է կառչի ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնից․ գեներալ–մայոր Ստեփանյան

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցГлавы делегаций государств-членов ОДКБ на церемонии фотографирования во Дворце независимости (8 ноября 2018). Астана
Главы делегаций государств-членов ОДКБ на церемонии фотографирования во Дворце независимости (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի գործառույթը սահմանափակվում է անդամ երկրների ղեկավարների որոշումների կատարմամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանը չպետք է փորձի պահել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

«Ինչ-որ մեկը փորձում է ներշնչել այն միտքը, որ կազմակերպության ղեկին սեփական ներկայացուցիչ ունեցող երկիրը կարող է առաջ մղել իր երկրի շահերը։ Իրականում այդպես չէ, քանի որ այդ կազմակերպության որոշումները կայացվում են բոլորը «կողմ» սկզբունքով, ու այլ կերպ չի կարող լինել», - ասաց Ստեփանյանը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Նոր հաղթաթղթեր օպոնենտներին. ինչի՞ տեղիք տվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը

Նրա խոսքով` հենց այդ պատճառով էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի գործառույթը սահմանափակվում է երկրների ղեկավարների որոշումների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ պլանային կան անձնական հանդիպումների ժամանակ արտահայտած առաջարկությունների, մտահղացումների կատարմամբ։

Գլխավոր քարտուղարը չի կարող անտեսել բոլոր այդ առաջարկությունները ու պարզապես ստիպված է կատարել դրանք։

«Այնպես որ պետք չէ առանձնապես չափազանցնել այդքան գովազդվող գլխավոր քարտուղարի դերը։ Դա սովորական ժամանակավոր պաշտոն է, այդքան բան։ Կարծում եմ, որ մեր հասարակությունում շրջանառվող միտքն այն մասին, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելուն պես Հայաստանը զիջում է իր դիրքերը ՀԱՊԿ-ում, այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը», - ասաց Ստեփանյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը պետք է աշխատի, իր շահերից բխող առաջարկություններ անի այդ կառույցում, սեփական հայացքները դնի քննարկման, հիմնավորի ու ապացուցի։

«Ես լինեի՝ չէի պնդի, որ գեներալ Խաչատուրովին մեր մեկ այլ ներկայացուցիչը փոխարիներ։ Ինքնակամ կհրաժարվեի հօգուտ այլ երկրի։ Կարևոր է, որ մենք լինենք ՀԱՊԿ-ում, որպեսզի այնտեղ անցանկալի մասնակիցներ չհայտնվեն», - նշեց Ստեփանյանը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Գժտության գլխավոր քարտուղար. Հայաստանի «ձախողումը» ՀԱՊԿ–ի ներսում շահերի բախում առաջացրեց

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ լավ գիտակցում է ՀԱՊԿ-ի իրական հնարավորությունները, ու այդ պատճառով պետք է շեշտը դնել երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության վրա։

Նա կարծում է, որ ոմանք կուզեին Ադրբեջանին տեսնել կազմակերպությունում, ու հենց դրանով են բացատրվում երկրների առաջնորդների ձևավորվող հարաբերությունները։

«Փաշինյանը չպետք է տրվի էմոցիաներին։ Պետք է սառնասրտորեն գնալ նպատակի ուղղությամբ։ Օբյեկտիվ պատճառներով ՀԱՊԿ երկրների առաջնորդների կազմը հետզհետե կփոխվի, ու Հայաստանի ղեկավարի համար ավելի հարմար կլինի»,- ասաց Ստեփանյանը։

Ղազախստանի նախագահը նոյեմբերի 8-ին ասել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է անցնի Բելառուսին։ Նրա խոսքով՝ պաշտոնը Հայաստանին թողնելը նպատակահարմար չէ, քանի որ նախագահության ժամկետի ավարտին քիչ ժամանակ է մնացել՝ մինչև 2020 թվական։

Լրահոս
0