Հանդիսատեսի ու ժյուրիի անդամների հավանությանն արժանացած ելույթից հետո հաղորդավար Դմիտրի Նագիևը խնդրեց բեմ դուրս գալ Արությունովի երկրպագուին՝ նրա հորը, և հետո հայրն ու որդին ցնցեցին «Ձայնի» հանդիսատեսին։
«Հիմա մարդ չգիտի՝ ուր նայի։ Տաղանդներ», - ասաց Անի Լորակը նրանց ելույթից հետո։
Արդյունքում երկար համոզելուց հետո Սերգեյն ընտրեց Բաստային։ Մինչ երգիչը գրկախառնվում էր նոր մարզչի հետ, ավագ Հարությունովն ասաց․ «Իսկ ես կուզենայի Անի Լորակի մոտ գնալ»` հավանաբար նրան գրկելու համար։
«Հորդ նման կդառնաս․․․ Այնպիսի տվյալներ ունես, որ եթե հիմար չլինես, հեռուն կգնաս»,- ելույթից հետո ասաց Դմիտրի Նագիևը։
Սերգեյի հայրը՝ Նիկոլայը, ԽՍՀՄ-ի առաջին բլյուզային երաժիշտներից է։ Նա տարբեր խմբերի վոկալիստ է եղել՝ «Նիկոլայ Հարությունով & Funky Soul», «The Booze Band», «Նիկոլայ Արությունով & The Blues Barbarians», «Արությունով & Quorum»։
Նիկոլայը նաև տպավորիչ ելույթ է ունեցել «Ձայնը, 60+» շոուի ժամանակ, բոլոր չորս մարզիչներն էլ ընտրել էին նրան։