00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կփրկե՞ն արդյոք ընտրությունները ՀՀԿ-ին փլուզումից

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян
XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հանրապետական կուսակցությունը բոլոր առումներով հիմա կանգնած է ճամփաբաժանին։ Քաղաքական ուժը պետք է շտապ որոշի` մասնակցելո՞ւ է արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և եթե այո, ապա ինչպիսի՞ ձևաչափով։ ՀՀԿ–ի համար անսովոր խաղը ոչ առաջին համարի դերում կարող է դառնալ այդ կառույցի վերջի սկիզբը, բայց կարող է դառնալ նաև նրա վերածննդի առաջին քայլը։

ՀՀԿ–ի խոստացված համագումարը նոյեմբերի 11–ին չի կայանա, դրա փոխարեն տեղի կունենա կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում վերջնականապես կորոշվի գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը։

Виген Саркисян  - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն կարող է «վերադիրքավորվել» Վիգեն Սարգսյանի շուրջ և հնարավորություն ստանալ. Մարկեդոնով

Երկու դեպքերում էլ կուսակցությունը պետք է մանրակրկիտ մշակի իր պահվածքի ռազմավարությունը։ Դրանից կախված` գալիք ընտրությունները կարող են ձգանի մեխանզմ դառնալ այս կուսակցության վերջնական կործանման համար կամ, հակառակը, նպաստել վերածննդին։ Սակայն, նույնիսկ ՀՀԿ–ի համար լավագույն դեպքում, այդ վերածնունդն արագ չի լինի։

Հայտնի հանրապետականների վերջին հայտարարությունները և գործողությունները վկայում են այն մասին, որ նրանց դեռ չի հաջողվել ազատվել անվերապահ իշխանություն ունեցող կուսակցության մտածողության իներացիայից։

Հանրապետականները երբեմն իրենց այնպես են պահում, կարծես նրանք դեռ իշխանության ղեկին են, բայց և թույլ են տվել մյուսներին միայն մի փոքր ժամանակով ղեկը վերցնել իրենց ձեռքը։

Ահա, օրինակ, հարգարժան Վիգեն Սարգսյանը` պաշտպանության նախկին նախարարը, օրերս նման հայտարարություն է արել Facebook–ի իր էջում. «ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի»:

Նրա խոսքով` ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք:

Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պետք չէ վերևից դատել նախընտրական վայրկյանների մասին

«Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»», – նշել է Սարգսյանը:

Թեև իր ժողովրդից «խռովելու» մասին խոսքերը չակերտների մեջ են և, ամենայն հավանականությամբ, փոխաբերական իմաստ ունեն, բայց ամեն դեպքում հասկանալի չէ, թե ինչ «խռովելու» մասին կարող են ընդհանրապես խոսել ՀՀԿ ներկայացուցիչները։ Եթե ինչ–որ մեկը պետք է մյուսից նեղանա, ապա հաստատ ոչ ՀՀԿ–ն ժողորդից, և «նոր կարգավիճակում ծառայելու հայտ ներկայացնելու» մասին չի կարելի խոսել։ Կարելի է խոսել ժողովրդին ծառայելու հայտ ներկայացնելու մասին, քանի որ մինչև հիմա այդ ծառայելը չի եղել։ Ժողովուրդը, այո, ծառայել է ՀՀԿ–ին՝ որն իր կամքով, որն իր կամքին հակառակ. իսկ ահա հակառակը չի երևացել։

Բայց մի կողմ թողնենք լեզվաբանական անճշտությունների խնդիրը, դիտարկենք հարցի փաստական կողմը։

Եթե ՀՀԿ–ն մասնակցում է ընտրություններին, Էդուարդ Շարմազանովի հայտարարությամբ, իրեն տեսնելով որպես «երկրորդ տեղի հիմնական հավակնորդ», ապա թվում է, որ նա պետք է հրաժարվի այնպիսի կետեր և խնդիրներ առաջադրելուց, որոնք այդ կուսակցությունը լիովին կարող էր կարգավորել  տարիներ շարունակ իշխանություն լինելու ընթացքում։

Օրինակ, հինգշաբթի Արմեն Աշոտյանը հայտարարություն է արել այն մասին, որ Հայաստանի վարչապետին տրամադրված ինքնաթիռից, ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնյաների օգտվելու կարգը պետք է սահմանի կառավարությունը, այլ ոչ թե վարչապետը։ Իսկույն հարց է ծագում` ինչո՞ւ 10 տարի դա չի արվել, եթե դա է համարվում ճիշտ։ Եթե ժամանակին այդ իրավունքը վերցնեին սեփական վարչապետներից, հիմա ստիպված չէին լինի բարձրացնել այդ հարցը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ընտրազանգված են «քերելու». քաղտեխնոլոգն ասաց` որ ուժերը կանցնեն ԱԺ

Կամ, օրինակ, հանրապետականների հավաստիացումներն ավանդական արժեքներին, հայկական ընտանիքի ոգուն և այնտեղ առողջ հարաբերություններին հավատարիմ մնալու շուրջ` միասեռ սիրո դեմ անհաշտ պայքարի ասպեկտում։

Բայց հարգելիներս, միթե Հայաստանում ձեր կառավարման ժամանակ չեն գրանցվել հսկայական քանակությամբ ԼԳՏԲ կազմակերպություններ, աղանդներ, հասարակական կազմակերպություններ, որոնք դրամաշնորհներ են ստացել ազգային ավանդույթները և բարքերը, եկեղեցին և բանակը կործանելու համար։ Դուք ինքներդ եք կանաչ լույս տվել նրանց գործունեությանը, համապատասխան օրենքներ ընդունել, իսկ հիմա մենք քաղում ենք պտուղներ, որոնք աճել են ձեր նետած սերմերից։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր սկզբունքորեն առաջ մղում «յուվենալ արդարադատության» թեման այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նման քայլերը ձայն չեն բերի, դրանք միայն կավելացնեն հակակրանքը ձայնի իրավունք ունեցող մտածող մարդկանց մոտ, և ցանկալի է հավատալ, որ այդ մարդիկ մեծամասնություն են կազմում։ Միգուցե արժե ապաշխարել, բայց միաժամանակ անպայման ընդունել, որ երկրում թույլ տվրած սխալների մեծ բաժինը ՀՀԿ կառավարման հետևանք է, իսկ մի մասն էլ առաջացել է նրանից, որ ՀՀԿ–ն նույնիսկ չի մտածել վերացնել հրեշավոր այն երևույթները, որոնք ծնել են նրա նախորդները` սկսած առաջին նախագահից։

Միաժամանակ չի կարելի չհամաձայնել Վիգեն Սարգսյանի հետ, որ անթույլատրելի են լյուստրացիան, թշնամու կերպար ստեղծելը` ի դեմս նախորդ իշխանության, ընտրողական արդարադատության և սեփականության վերաբաշխման։ Դա չափազանց վտանգավոր է, և կարծում ենք, որ գործող իշխանությունը գիտակցում է այդ վտանգը։

Հայաստանում ստեղծված նոր պայմաններում իր դերի և տեղի որակյալ վերաիմաստավորումը կարող է ՀՀԿ–ին հնարավորություն տալ իսկապես դառնալ լուրջ ընդդիմություն։

Խորհուրդ չտանք կուսակցությանը, թե ինչպես վարի իր կադրային քաղաքականությունը, դա մեր գործը չէ, բայց ցանկալի կլիներ ծանոթ և հարգելի մարդկանց հետ միասին տեսնել նոր դեմքեր, որակապես նոր առաջարկներ, այլ ոչ թե հրահանգավորում այնպիսի գործողությունների համար, որոնք իրենք չեն արել և հիմա պետք է հապճեպ անեն մյուսները։

Լրահոս
0