ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. LosArmNews.com կայքի տեղեկություններով՝ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանը նշանվել են, թեպետ զույգն առայժմ այս մասին լռում է: Բեթիի նշանադրության մատանին երևում է նաև օրերս Լոնդոնում կայացած ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքին, որի ընթացքում Հենրիխը պարգևատրվեց հայաստանյան և աշխարհի երիտասարդության հանդեպ ցուցաբերած հետևողական մարդասիրական ջանքերի, ինչպես նաև արժեքների պահպանման համար:
Բեթին Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է։
Նրանց վերջին շրջանում ու հատկապես հիմա հաճախ կարելի է միասին տեսնել տարբեր միջոցառումների ժամանակ: