«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն ՅՈՒՆԵՍԿՕ–ի հարցերով հանձնաժողովի հովանու ներքո ստեղծել է Անդրեյ Ստենինի անվան մրցույթը 2014թ–ին` ի հիշատակ ֆոտոլրագրողի, որը մահացել է Ուկրաինայի հարավ–արևելքում մասնագիտական պարտքը կատարելիս։
«Ինձ թվում է, որ սա հետաքրքիր է, առավել ևս, որ հիմա սա հասանելի է դարձել իսկապես հսկայական թվով մարդկանց։ Հիշում եմ, թե ինչպես էի Պիոներների պալատում լուսանկարչություն սովորում։ Շատ լուրջ աշխատանք է», – ասել է նա` նկատի ունենալով ժապավենով նկարահանումը։
«Դա լուրջ և պատասխանատու մասնագիտություն է, մեծ արվեստ։ Ես ձեզ շնորհավորում եմ», – ասել է նա` դիմելով մրցույթի մասնակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն առաջարկել է վարչապետին մյուս տարի սեփական աշխատանքները ներկայացնել։
Բայց Մեդվեդևը խոստովանել է, որ չի մրցի պրոֆեսիոնալների հետ։ Որպես նվեր` նա Կիսելյովին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին է հանձնել իր աշխատանքներով ալբոմը։
Ցուցահանդեսի լավագույն կադրերը կարելի է դիտել Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։