00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ես ու հայ էլ կմեռնես, բայց Հայաստանից հեռու. Ինչպես Մագոմաևը ստվերեց Տատլյանին

© Sputnik / Arpi BeglaryanЖан Татлян
Жан Татлян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քչերը գիտեն, որ «Աշխարհի լավագույն քաղաք» երգն առաջինը հնչել է Ժան Տատլյանի շուրթերից, բայց նրան չեն ներել Ֆրանսիա գնալու համար, ու սիրված ստեղծագործությունը սկսել է երգել Մուսլիմ Մագոմաևը։

Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով

Խորհրդային և ֆրանսահայ երգիչ Ժան Տատլյանն իրեն աշխարհի մարդ է համարում, ու դա չափազանցություն չէ։ Նա ծնվել է հունական Սալոնիկում, հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան` Երևան։ Ապրել է Կիևում, Սուխումում, Լենինգրադում։ Գաղթել է Ֆրանսիա, այնտեղ մնացել քսան տարի, աշխատել է ԱՄՆ–ում։ 1990–ականներին Ռուսաստան է մեկնել հյուրախաղերի ու պարզել, որ իրեն չեն մոռացել, ու մշտական բնակություն է հաստատել Սանկտ Պետերբուրգ։

Խորհրդային Հայաստան

Ժան Տատլյանի ծնողները Հունաստանում էին հայտնվել Հայոց ցեղասպանության պատճառով։ Բայց երբ Ժանը հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Հայաստան։

© Sputnik / Arpi BeglaryanԺան Տատլյան
Հայ ես ու հայ էլ կմեռնես, բայց Հայաստանից հեռու. Ինչպես Մագոմաևը ստվերեց Տատլյանին - Sputnik Արմենիա
Ժան Տատլյան

«Հայրս Հունաստանում ֆաբրիկա ու սեփական խանութ ուներ, մենք հարուստ էինք, բայց նա մեծ հայրենասեր էր, հիշում էր իր ծագումը, մեզ դաստիարակում էր ազգային ավանդույթներով։ Ու երբ 1947 թվականին Ստալինի քարոզչությունը բոլոր հայերին կանչեց Խորհրդային Հայաստան, նա էլ որոշեց մեկնել։ Կոպեկներով վաճառեց իր բիզնեսը, ու մենք հայտնվեցինք Երևանում։ Բայց բարգավաճող Հայաստանի փոխարեն, որտեղ, ինչպես մեզ էին ասում` առատություն է տիրում, մենք հայտնվեցինք մի հանրապետությունում, որտեղ ոչինչ չկար, նույնիսկ հաց գնել հնարավոր չէր», – ասում է Ժան Տատլյանը։

Հունաստանից հետո տարբերությունը շատ մեծ էր։ Ստիպված էինք հարմարվել նոր կյանքին։

«Այդ ժամանակ հայրս ինձ մի բան ասաց` դու հայ ես ծնվել, հայ կլինես ու հայ կմեռնես, միայն թե Հայաստանից հեռու», – ասում է երգիչը։

Տատլյանի ընտանիքը Երևանից տեղափոխվեց Սուխում, «քանի որ այնտեղ ծով կար, իսկ Հունաստանից հետո դրա պակասը շատ էինք զգում»։ Ավարտելով Կիևի էստրադային-կրկեսային ուսումնարանը` Ժան Տատլյանը 1961 թվականին դարձավ Հայաստանի Պետական ջազի մենակատար, ու կրկին հարց առաջացավ` որտեղ շարունակել կարիերան։

Վերացնել ու մոռանալ

«Ուզում էի մենահամերգներ տալ, իսկ այն ժամանակ Խորհրդային Միությունում դա հնարավոր էր միայն երեք քաղաքում` Կիևում, Մոսկվայում, Լենինգրադում։ Ու ես ընտրեցի Լենինգրադը, մի քաղաք, որին առաջին հայացքից սիրահարվեցի ու որտեղ ապրում եմ այսօր», – պարզաբանում է Տատլյանը։

Շառլի ելույթը Ֆրանկոֆոն երկրների կազմակերպության նախաձեռնած համերգի ժամանակ. 13 մարտի 2018 թ. - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին

Ժանի կարիերան արագ զարգացավ։ Նրա կատարած հիթերից մեկը դարձավ «Աշխարհի լավագույն քաղաքը», բայց 1971 թվականին Ժան Տատլյանը փախավ Արևմուտք ու ապաստան խնդրեց Ֆրանսիայում։ Դրանից հետո խորհրդային իշխանությունը փորձեց ջնջել նրա մասին բոլոր հիշողությունները։

«Այո, ես Առնո Բաբաջանյանի այդ երգի առաջին կատարողն էի։ Ինձանից մեկ կամ երկու տարի անց այն երգեց Մուսլիմ Մագոմաևը, բայց քանի որ ես արդեն ժողովրդի թշնամի էի, բոլորը մոռացան դրա մասին, ու մինչև հիմա ասում են, որ իբր նա է առաջինը երգել», – վրդովվում է Տատլյանը և ավելացնում, որ Փարիզ մեկնելուց հետո հրաման էր եղել Տատլյանի երգերը հանել բոլոր արխիվներից։ Ձայնագրությունների մի մասը հաջողվել է պահպանել ռադիոյի ու հեռուստատեսության աշխատակիցների անձնազոհության շնորհիվ։

Երգիչ ու ռեստորատոր

Փարիզում Ժան Տատլյանը արագ հասկացավ, որ երգելով հեռու չի գնա ու Հաղթական կամարի մոտակայքում ռեստորան–կաբարե բացեց` ռուսական ու ֆրանսիական խոհանոցով, որը կոչեց «Երկու կիթառ»։

«Ինձ մոտ աստղեր էին գալիս, հյուրերի թվում էին նաև Շառլ Ազնավուրն ու Ժորժ Կառվարենցը։ Նրանք միասին բազում երգեր են գրել. Շառլը խոսքերն էր գրում, Ժորժը` երաժշտությունը։ Ինձ մոտ են եկել Միշել Մորգանը, Միշել Մորսյեն, Լայզա Մինեյլին, Էնթոնի Քուինը և շատ ուրիշներ։ Իսկ Խորհրդային Միության մարդիկ վախենում էին մտնել ինձ մոտ. Պետական անվտանգության կոմիտեն ինձ ազգի թշնամի էր դարձրել», – ասում է նա։

Մեկնելուց հետո առաջին անգամ նա Ռուսաստանում հայտնվեց 1990–ականների սկզբին, Սանկտ Պետերբուրգ գնաց ու մի քանի համերգ տվեց։ Շատ զարմացավ, որովհետև բոլոր համերգներն անցան լեփ–լեցուն դահլիճներում։ Այդ ժամանակ Ժանը որոշեց Ռուսաստան վերադառնալ ու բնակվել Սանկտ Պետերբուրգի մոտակայքում։

«Հայաստանի հետ կապը պահում եմ, բայց այդքան էլ հաճախ չեմ լինում այնտեղ։ Մտերիմներիցս ոչ ոք չի մնացել, միայն ընկերներս են։ Մի քիչ հետևում եմ քաղաքական գործընթացներին ու չեմ կարողանում հասկանալ` ինչպես այդքան քիչ բնակչություն ունեցող երկիրը չի կարողանում համերաշխ ապրել։ Անընդհատ կռվում են, ու դա ահավոր է, խոսքեր չկան», – ասում է Տատլյանը։

Сальваторе Адамо во время презентации своего нового альбома (14 февраля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
«Նա կոտրված ձայն ուներ». երգիչ Ադամոն պատմել է Ազնավուրի զարմանալի դերի մասին

Հիմա երգիչը շարունակում է համերգներ տալ, երգեր է գրում, իսկ հոբբին` խոհանոցի հանդեպ սերը, բիզնեսի է վերածել։

«Ես նոր բան եմ ստեղծել, որի նմանը չկա ո՛չ Ռուսաստանում, ո՛չ աշխարհում։ «Չոր սոուսներ» են կոչվում։ Դրանց կազմում տասից մինչև քսան բաղադրիչ կա` համեմունքներ, մրգեր, խոտաբույսեր։ Բավական է խառնել թթվասերի կամ տոմատի խյուսի հետ, ու հիանալի սոուս կստացվի, – ասում է երգիչն ու ոգևորությամբ ավելացնում, – հեղինակ–ստեղծող` Ժան Տատլյան, չոր սոուսներ, համի մեղեդիներ»։

Աշխարհով մեկ շրջելուց հետո նա խոստովանում է, որ երգչի ու խոհարարի այսօրվա կյանքն իրեն դուր է գալիս։ Վերջապես հարմարվել է ու հստակ գիտի` աշխարհի որ ամենալավ քաղաքի մասին էր ժամանակին երգում։ «Թող մոսկվացիներն ինձ ներել, բայց աշխարհի ամենալավ քաղաքը ոչ թե Մոսկվան է, այլ Սանկտ Պետերբուրգը։ Համենայն դեպս `ինձ համար հաստատ», – վստահ ասում է Ժան Տատլյանը։

Լրահոս
0