ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի հարավում, Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում այս պահին ընթանում է կենտրոնի այցելուների տարհանման գործընթաց։
Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` տեղի իրավապահ մարմիններին հղում անելով։
Ըստ հրապարակումների` տարհանման պատճառը պայթյունի վտանգի մասին իրավապահների ստացած տեղեկություն է։
Դեպքի վայր են մեկնել հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Այժմ նրանք ստուգում են տարածքը։