Սերգեյ Բագրատյան
«Մենք այս պահին տարածքներն են գույքագրում, ռեյտինգային թեկնածուների խնդիրներն ենք նայում, եղած հնարավորությունները, մարզի ակտիվի վիճակը»,-պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին՝ ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը:
Նա հավելեց, որ կուսակցությունը ուսումնասիրում է հետհեղափոխական իրավիճակի ազդեցությունը, որպեսզի դրան համարժեք կադրեր լինեն վարկանիշայինում:
Ինչ վերաբերում է ընտրություններին իր մասնակցության հարցին, Բագրատյանը պատասխանեց, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը: