00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարն ընդդեմ ցեղասպանության ֆորումի իր ելույթում չի օգտագործել Թուրքիա, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ բառերը
17:08
1 ր
Մհեր Գրիգորյան
Հայաստանը դրական է գնահատում ԱՊՀ ներուժի մեծացմանն ուղղված Ռուսաստանի կառուցողական ջանքերը․ Մհեր Գրիգորյան
17:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ամերիկյան մուրճի ու իրանական զնդանի արանքում հայտնվելու վտանգի տակ է

© Sputnik / Aram NersesyanСвободная экономическая зона г. Мегри
Свободная экономическая зона г. Мегри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի համար ստեղծվում է բարդագույն տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակ, սակայն համաշխարհային ծանրքաշայիններին (առաջին հերթին` ԱՄՆ–ին) դա հուզում է վերջին հերթին։ Հանուն այս տարածաշրջանում իրենց ազդեցության ուժեղացման ամերիկացները կգնան ամեն ինչի։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ստեղծված իրավիճակում աշխարհաքաղաքական դասավորությունը Հայաստանի օգտին չէ

Հայ լրագրողները, փորձագետ–վերլուծաբանները, դիվանագետները և պետական պաշտոնյաները, որոնք մեկնաբանում են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հետևանքները, փորձում են լավատեսական դեմք ընդունել ակնհայտ դիվային խաղի պարագայում։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շնորհակալություն Իրանից. ինչպես Փաշինյանը քաղաքավարի, բայց դիպուկ պատասխան տվեց Բոլտոնին

Չէ՞ որ ուղղակի անհնար է թերագնահատել Թրամփի վարչակազմի գործարկած պրոցեսի վտանգավորությունը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ ամբողջ տարածաշրջանի համար։ Ձևացնել, որ վտանգ չկա, հնարավոր է։ Բայց միայն այն դեպքում, եթե չենք ցանկանում ավելի շատ զայրացնել ԱՄՆ–ին։

Արդեն այն ժամանակ, երբ Վաշինգտոնում սկսել էին «զբաղվել Թեհրանով», դուրս էին եկել միջուկային գործարքից և կրկին պատժամիջոցներ նախատեսել Իրանի դեմ, հասկանալի էր, որ այս անգամ մեր տարածաշրջանն իսկապես ընկնում է լուրջ ճնշման տակ և այստեղի բոլոր պետությունները (այդ թվում` Հայաստանը) բարդ իրավիճակում են հայտնվելու։

Առաջին հերթին ամերիկյան պատժամիջոցների բացասական հետևանքները և համաշխարհային հանրությունից Իրանին մեկուսացնելու փորձերը կարտացոլվեն հենց Հայաստանի վրա։

Թեկուզ այն պատճառով, որ մեր երկրի համար Իրանը գրեթե այլընտրանք չունեցող դաշնակից է, տարածաշրջանում հարևան և տնտեսական գործընկեր։

Չէ որ երկկողմանի շրջափակումից ամերիկացիները մեզ մեր գեղեցիկ աչքերի համար ոչ մի դեպքում չեն ազատի։ Վրաստանն էլ մեզ ոչ մի տարանցիկ երկաթուղի չի տա մեր հիմնական գործընկերոջ` Ռուսաստանի ուղղությամբ։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի միջոցով ճնշում է Իրանին. ինչու բոլտոնյան աշունը Հայաստանին չի սազում

Վաշինգտոնը չի համոզի իրեն ենթարկվող Թբիլիսիին բացել երկաթուղին Սուխումի տարածքով` Մոսկվայի և Երևանի հետ նորմալ հաղորդակցությունը վերականգնելու համար։

Որքան էլ Երևանը և Թբիլիսին փորձել են ցուցադրել ամբողջ աշխարհին, որ հիանալի հարաբերություններ ունեն, բոլորին հասկանալի է, որ նույն Մոսկվայի հետ մեր հարևանները դեռ երկար տարիներ փոխհարաբերություններ կպարզեն։ Եվ Հայաստանից Ռուսաստան կարելի է գնալ կամ ցամաքով (շատ թանկ է) կամ Վերին Լարսով...

Դե դրան պետք է ավելացնել ղարաբաղյան հակամարտության  և ադրբեջանական և արցախյան զորքերի միջև շփման գծի առկայությունը։

Եվ այդ ժամանակ արդեն կարելի է վստահաբար խոսել այն մասին, որ տարածաշրջանը, որի մասին խոսում ենք, ամենալարվածներից մեկն է աշխարհում։

Ամենապայթյունավտանգ տարածաշրջաններից մեկը, որտեղ խաչվել են համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների շահերը, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ–ը, Իրանը, Թուրքիան...

Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, այս տարածաշրջանում իսկապես կայունության երաշխավոր է

Կոնֆլիկտային իրավիճակների առատությամբ հանդերձ, որոնք կարող են ցանկացած պահի վերածվել բաց հակամարտության, Իրանի դերը, որն իր ուսերի վրա է վերցրել տարածաշրջանում կայունության ամբողջ ծանրությունը, դժվար է գերագնահատել։

Советник президента США по национальной безопасности Джон Болтон на приеме у премьер-министра Никола Пашиняна (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլտոնի ծայրահեղ հստակությունը. ԱՄՆ–ն ձգտում է նվազեցնել ռուսական ազդեցությունը ՀՀ-ում

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, հիշենք Էրդողանի վարչակազմի պաշտոնական հայտարարությունը։ Մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ երկրի հետ երկխոսությունը «առանց նախապայմանների» հարաբերությունների կարգավորման մասին, անանուն աղբյուրը ավելի քան կտրուկ է արտահայտվել։

Հայաստանը պարտավոր է ազատագրել «բռնազավթված» ադրբեջանական հողերը, հրաժարվել Թուրքիայի նկատմամբ «1915թ–ի իրադարձությունների» վերաբերյալ հավակնություններից։

Այսինքն հասկանում ենք, որ հարկ չկա հույս ունենալ, որ տարածաշրջանի գերտերություններից մեկը` Թուրքիան ինչ-որ ձևով կարող է լինել այստեղ կայունության երաշխավոր։

Մնում է Իրանը, որը վերջին 30 տարիների ընթացքում ցույց է տվել և ապացուցել, որ իսկապես հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակի սրացում թույլ չտա։

Հենց այդ երաշխավորի դեմ են ուղղված գերտերություններից մեկի` ԱՄՆ–ի հիմնական ջանքերը։ Կարելի է ենթադրել, որ ամերիկացիների գործողությունները` ուղղված Իրանի դեմ, գլոբալ առումով գտնվում են ՌԴ–ի դիմակայության բացահայտ տրամաբանության մեջ։

Президент Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Երբ հարևանը պատժամիջոցների տակ է. Հայաստաննն ու Իրանը խոսելու բան ունեն

Պարզ ասած` Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ անում է ոչ միայն Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում իրանցիների ազդեցությունը թուլացնելու, այլ նաև այստեղից իր հիմնական մրցակցին` Ռուսաստանին դուրս մղելու համար։

Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր և ավանդական դաշնակիցը Հայաստանն է։ Իսկ հիմա գուշակեք, թե ամերիկացիներն ինչպես կպահեն իրենց պայթյունավտանգ տարածաշրջանում, ինչպես հաշվի կնստեն Հայաստանի շահերի հետ ասենք լոգիստիկայի կամ էներգետիկայի հարցերում։

Բայց չէ որ դրանք գերխնդիրներ են, որոնց լուծման մեջ պաշտոնական Երևանն առաջին հերթին շեշտը դնում է հենց Իրանի վրա։

Իր շահերի տրամաբանությամբ էլ կգործի ԱՄՆ–ը Հարավային Կովկասում։ Իրանի հետ պայքարի շրջանակում նման դասավորությունը, որի դեպքում կպարտվեն ոչ միայն իրանցիները, այլ նաև նրանց ավանդական և աշխարհաքաղաքական դաշնակիցները`  Հայաստանը և Ռուսաստանը, ամերիկացիներին շատ ձեռնտու է։

Լրահոս
0