ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նոյեմբերի 6-ին, ժամը 20:00-ի սահմանում բախվել են Mercedes մակնիշի 35 PC 192 համարանիշի և Opel մակնիշի 35 ՕV 515 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: