ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա մի քանի օրերին Հայաստանում տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` նշելով, որ կանխատեսումը վերաբերում է նոյեմբերի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածին։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի և 9-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում, ինչպես նաև շրջանների զգալի մասում, տեղումներ կլինեն այսօր գիշերը։ Իսկ հետո մայրաքաղաքում նույնպես մի քանի օր շարունակ անձրև չի տեղա։
Այսօր` նոյեմբերի 7-ին, ցերեկային ժամերին Երևանում օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքության սահմանում։