00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը

© Sputnik / Asatur YesayantsШеф-повара ресторанов Yasaman Артак Манукян и "Матрешка" Владислав Пискунов
Шеф-повара ресторанов Yasaman Артак Манукян и Матрешка Владислав Пискунов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Yerevan Food Fest փառատոնը երկրում իսկական հեղափոխություն արեց գաստրոնոմիայի ոլորտում։ Այն երկար կհիշեն ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Մաճառ, վինեգրետ ու «կաթնային գետեր, կիսելային ափեր», հիանալի աղանդեր։ Սա Yerevan Food Fest գաստրոնոմիական փառատոնի եզրափակիչ ընթրիքի ժամանակ պատրաստված ուտեստների ամբողջական ցանկը չէ։ Կազմակերպիչների կարծիքով` փառատոնը երկրի ռեստորանային ոլորտում իսկական հեղափոխություն արեց։

Yerevan Food Fest-ը ավարտվեց այսօր՝ նոյեմբերի 6–ին, ընթրիքով, որը պատրաստել էին «Մատրյոշկա» ռեստորանի շեֆ–խոհարար Վլադ Պիսկունովն ու Yasaman ռեստորանի շեֆ–խոհարար Արտակ Մանուկյանը։

Երբ շեֆերը հարմարվում են

Որպես ապերիտիվ մորու մաճառ մատուցեցին, որպես խորտիկ շեֆերն առաջարկեցին «մատրյոշկա» վինեգրետ։

© Sputnik / Asatur YesayantsՎինեգրետ «Մատրյոշկա»
Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը - Sputnik Արմենիա
Վինեգրետ «Մատրյոշկա»

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Վլադ Պիսկունովն ասաց, որ Հայաստանում նա ստիպված էր ջանք թափել` մոսկովյանինին նման արդյունք ստանալու համար։

© Sputnik / Asatur Yesayants«Матрешка» ռեստորանների շեֆ խոհարար Վլադիսլավ Պիսկունովը
Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը - Sputnik Արմենիա
«Матрешка» ռեստորանների շեֆ խոհարար Վլադիսլավ Պիսկունովը

«Վինեգրետի համար բանջարեղենը եփում եմ փայտով վառարանի մեջ։ Նրանք մի փոքր ավելի թեթև են դառնում ու համը կենտրոնանում է։ Այստեղ վառարան չկար, մանղալի վրա էլ չստացվեց, այդ պատճառով ստիպված էի մի փոքր փոխել հերթականությունը։ Նույն համը ստացանք, ինչ Մոսկվայում, բայց այլ միջոցներով», – ասաց Պիսկունովը։

© Sputnik / Asatur YesayantsՃուտը՝ մոսկովյան ձևով
Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը - Sputnik Արմենիա
Ճուտը՝ մոսկովյան ձևով

Տեղական իրողությանը հարմարվեց նաև «ձկնային կուլեբյական». այստեղ ավանդական ռուսական նրբաբլիթները փոխարինեցին լավաշով։

© Sputnik / Asatur YesayantsՁկնային կուլեբյակա
Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը - Sputnik Արմենիա
Ձկնային կուլեբյակա

Հյուրերը համտեսեցին նաև մոսկովյան ձևով պատրաստված ճուտ ու շիլայով գառան կողեր։

© Sputnik / Asatur YesayantsԳառան կողեր՝ շիլայով
Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը - Sputnik Արմենիա
Գառան կողեր՝ շիլայով

Իսկ աղանդերը մորու հետաքրքիր թեթև լցոնքից էր, որի պատրաստման գաղտնիքը շեֆերը չբացահայտեցին։

© Sputnik / Asatur YesayantsԱղանդեր «կաթնային գետեր, կիսելային ափեր»
Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը - Sputnik Արմենիա
Աղանդեր «կաթնային գետեր, կիսելային ափեր»

«Սա մեզ համար հետաքրքիր փորձ էր, հետաքրքիր էր Վլադի հետ աշխատել։ Հնարավոր է, նրանից որոշ բաներ կփոխառեմ, ինքս էլ պատրաստվում են նրան ավանդական ավելուկով ապուր պատրաստել սովորեցնել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Մանուկյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Յասաման» ռեստորանի շեֆ խոհարար Արտակ Մանուկյան
Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը - Sputnik Արմենիա
«Յասաման» ռեստորանի շեֆ խոհարար Արտակ Մանուկյան

Գաստրոնոմիական իրողություն

Գաստրոնոմիական փառատոնի ղեկավար Աննա Մազմանյանը վստահ է, որ Yerevan Foof Fest–ը մինի հեղափոխություն է արել։ Նրա խոսքով` փառատոնը հաճախորդի ու խոհարարի միջև շփման մշակույթ է զարգացնում նաև այլ մշակույթի ընկալում ու մատուցում է սովորեցնում։

«Փառատոնն օգնում է արտասահմանցիներին ընկալել այլ մշակույթ, այս դեպքում` հայկականը։ Ցույց տալ, թե ինչ են կարող նրանք բերել մեր խոհանոց, մեր մթերքով ստեղծել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մազմանյանը։

© Sputnik / Asatur YesayantsԴրվագ Yerevan food fest 2018 փառատոնից
Թավշյա էր, դարձավ գաստրոնոմիական. Yerevan Food Fest–ի «հեղափոխական» ավարտը - Sputnik Արմենիա
Դրվագ Yerevan food fest 2018 փառատոնից

Նրա խոսքով` շեֆերը միշտ ընդհանուր լեզու կգտնեն, սակայն փառատոնն օգնեց նրանց կամուրջները մոտեցնել, ինչը շատ կարևոր է հետագայում փորձի փոխանակման տեսանկյունից։

Նա նաև ընդգծեց, որ ապագայում փառատոնը խոստանում է դառնալ ոչ միայն ավելի ծավալուն, այլև ավելի գրավիչ:

Հայաստանում տեղի են ունենում բազմաթիվ փառատոններ՝ գինու, ձմերուկի, խորովածի, տոլմայի, ղափամայի, գարեջրի, գինու և նույնիսկ՝ ազգային տարազի։

Ոլորտի փորձագետները կարծում են, որ սրանով բարձրանում է երկրի գրավչությունը ու շեշտում, որ նաև այս ամենի արդյունքում է 2017թ-ին Հայաստան այցելել  մոտ 15 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 18,7 տոկոսով ավելի է, քան 2016թ-ին։ Այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշն աճել է ևս 10,2 տոկոսով։

Sputnik Արմենիա գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

Լրահոս
0