00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սև PR կամ «դվոյնիկ» կուսակցություններ. քաղտեխնոլոգը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsНациональное Собрание РА
Национальное Собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ԱԺ–ում հիմնական պայքարը կմղվի տեղերի 1/3–ի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ԱԺ արտահերթ ընտրություններին «դվոյնիկ» կուսակցություններ կմասնակցեն։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
ԱԺ–ում երեք կուսակցություն կլինի. իրադարձությունների հավանական զարգացումը` ըստ Քոչարյանի

Հակոբյանը նշեց` որևէ կասկած չկա, թե ով է լինելու առաջիկա ընտրության ֆավորիտը։ Նրա կարծիքով` հիմնական պայքարը ծավալվելու է խորհրդարանի 1/3 տեղերի համար, որը բաժին է ընկնելու ընդդիմությանը։

«Կարծում եմ` դա կլինի ամենամեծ ինտրիգը։ Խորհրդարան անցնելու հնարավորություն ունի «Բարգավաճ Հայաստանը»։ Ինչ–որ հնարավորություններ ունի Հանրապետական կուսակցությունը։ Տեսականորեն քվեարկության արդյունքի վրա կարող է ազդել նաև «Սասնա ծռեր» կուսակցությունը», – կարծում է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը նշեց, որ ընտրությունների հավանական մասնակիցներին կարելի է մի քանի խմբի բաժանել։ Առաջինն այն ուժերն են, որոնք խորհրդարան անցնելու համար իրական պայքար են մղում։ Երկրորդը նրանք են, ովքեր կարող էին ԱԺ անցնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների դեպքում (նախագծի համաձայն` առաջարկվում էր իջեցնել խորհրդարան անցնելու նվազագույն շեմը, առաջարկվում էր նաև, որ ԱԺ–ում չորս կուսակցություն լինի):

Սակայն ԸՕ–ի փոփոխությունների օրինագիծը չընդունվելուց հետո երկրորդ խումբը հիմա փորձում է դաշինքներ կազմել կամ ֆավորիտ կուսակցությունների ցուցակներ մտնել։

Премьер-министр Армении Никол Пашинян после церемонии инаугурации мэра Еревана (13 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ընտրական ծուղակ. նոր ԱԺ–ի «որակը» հարցականի տակ է

Ըստ Հակոբյանի` չի բացառվում, որ շուտով նրանք որևէ պատճառ գտնեն և ընդհանրապես հրաժարվեն ընտրությունների մասնակցությունից։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ բազում նոր կուսակցություններ կփորձեն ընտրությունները որպես մեկնարկ օգտագործել, կփորձեն հայտարարել իրենց մասին ու կսկսեն պատրաստվել հաջորդ ընտրություններին։

Կա կուսակցությունների ևս մեկ տեսակ` գործող ուժերի «դվոյնիկները», որոնք զբաղվելու են նրանով, ինչով առաջատար կուսակցություններն այս կամ այն պատճառով չեն ուզում զբաղվել։

«Կզբաղվեն այս կամ այն մրցակիցների դեմ սև փիար անելով կամ իրենց քարոզարշավով կսատարեն այս կամ այն ուժերին։ Դա քաղաքական տեխնոլոգիա է, որի նշաններն արդեն տեսնում եմ», – ասաց Հակոբյանը։

ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։

Լրահոս
0