ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –Sputnik. «Միսս Երկիր 2018» տիտղոսակիր դարձավ 23-ամյա Ֆյունգ Քհան Նգուենը։
View this post on Instagram
Աղջիկը Վիետնամի առաջին ներկայացուցիչն էր, որ կարողացավ նվաճել այդ տիտղոսը։ Ընդ որում` նա սկզբում չէր համալրել չորս հաղթողների ցուցակը։ Սակայն վերջում նրան հաջողվել է առաջ անցնել երեք մյուս հավակնորդներից` Կոլումբիայի, Մեքսիկայի և Ավստրիայի ներկայացուցիչներից և հաղթել մրցույթում։
View this post on Instagram
Աղջիկը խոստովանել է, որ «Միսս Երկիր» մրցույթում հաղթելու մասին նա երազել է 15 տարեկանից, այն բանից հետո, երբ 2010 թվականին առաջին անգամ իմացել է մրցույթի մասին։ Իր ապագան նա մտադիր է նվիրել Վիետնամում բնության պահպանությանը։
View this post on Instagram
Գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից մեկը ամեն տարի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվում է Ֆիլիպիններում։ Մրցույթի առավելությունն այն է, որ բոլոր մասնակիցները բնապահպանական նախագծեր են ներկայացնում։ Ֆյունգ Քհան Նգուենը ներկայացրել է Մեկոնգ գետի պահպանման իր նախագիծը։
View this post on Instagram