ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության հրապարակում` Կապի և տրանսպորտի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական վիճակում, փախել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 3-ին, ժամը 18։20-ի սահմանում։
Վրաերթի ենթարկված մարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Նա շպրտվել և ընկել է մեկ այլ ավտոմեքենայի վրա։
Փախուստի դիմած Mercedes-ի վարորդը բախվել է Mercedes մակնիշի 50 UU 051 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ` Mercedes մակնիշի 700 VV 07 համարանիշի ավտոմեքենայի։
Վրաերթ կատարած վարորդը ընթացքում բախվել է նաև Nissan մակնիշի 34 VS 620 համարանիշի, LADA 21114 մակնիշի 34 VR 227 համարանիշի և KIA մակնիշի ավտոմեքենաներին։
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը։
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ բացի վրաերթի ենթարկվածից, վիրավորներ նույնպես կան, և այդ տեղեկությունը ոստիկանությունը պարզում է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Mercedes-ը հետապնդվելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկել հետոտնին և, դիմելով փախուuտի, դարձել խոշոր ավտովթարի պատճառ։