00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արքայանարինջ և բուլկի. ինչպես են Տավուշի բնակիչներն իրագործում իրենց բիզնես գաղափարները

© Sputnik / Aram NersesyanКорольковый саженец в селе Дитаван Тавушской области
Корольковый саженец в селе Дитаван Тавушской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի գյուղերի բնակիչներն իրագործել են բիզնես գաղափարները և բացել իրենց ձեռնարկությունները։ ՄԱԿ–ի ծրագիրն օգնում է նրանց մնալ հարազատ գյուղերում և չարտագաղթել։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Տավուշի մարզի 45 համայնքների բնակիչները հնարավորություն են ստացել կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները ՄԱԿ–ի զարգացման ծրագրի և, մասնավորապես, «Գյուղական շրջանների զարգացման համալիր աջակցություն. կայուն համայնքների ստեղծում» նախաձեռնության շնորհիվ։ Հիմա գյուղացիները կարող են սեփական արտադրությունը սկսել` ներդնելով անհրաժեշտ գումարի ընդամենը 20 տոկոսը։

«Ծրագրի իրագործման համար հատկացվել է հինգ միլիոն դոլար։ Այն լիովին ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Արդեն 35 համայնքների բնակիչներ ներառվել են ծրագրի մեջ, մինչև տարեվերջ ծրագրում են գործարկել նախագիծը բոլոր 45 համայնքներում։ Մենք բաց ենք բոլորի հետ աշխատանքի համար։ Մեր համար կարևոր են մարդիկ, որոնք մնում են մարզերում և զարգացնում են դրանք», – ընդգծեց ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը։

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Տիրատուրյան. ՄԱԿ-ի «Գյուղական շրջանների զարգացման համալիր աջակցություն. կայուն համայնքների ստեղծում» ծրագրի ղեկավար
Արքայանարինջ և բուլկի. ինչպես են Տավուշի բնակիչներն իրագործում իրենց բիզնես գաղափարները - Sputnik Արմենիա
Արմեն Տիրատուրյան. ՄԱԿ-ի «Գյուղական շրջանների զարգացման համալիր աջակցություն. կայուն համայնքների ստեղծում» ծրագրի ղեկավար

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ոչ միայն փոքր ձեռնարկություններ և ֆերմերային տնտեսություններ, այլ նաև ջերմոցներ, գինեգործարաններ, չրի արտադրամասեր։ Մի խումբ գյուղեր կարող են գյուղատնտեսական տեխնիկա ստանալ, ինչպես նաև կետեր` իրենց արտադրանքը պահելու համար։

© Sputnik / Aram NersesyanՏավուշի մարզի Դիտավան գյուղում
Արքայանարինջ և բուլկի. ինչպես են Տավուշի բնակիչներն իրագործում իրենց բիզնես գաղափարները - Sputnik Արմենիա
Տավուշի մարզի Դիտավան գյուղում

Ծրագրի երրորդ կարևոր բաղադրիչը ենթակառուցվածքների զարգացումն է։ Ծրագիրն օգնում է ներմուծել կաթիլային ոռոգման համակարգ, փողոցների լուսադիոդային լուսավորություն, պատմեց Տիրատուրյանը։

Տավուշի մարզի Դիտավան գյուղի բնակիչները որոշել են օգտվել ծրագրի հնարավորություններից և եգիպտացորենի դաշտերի փոխարեն պտղատու այգիներ են տնկել։

© Sputnik / Aram NersesyanԱրքայանարնջի շիվ Տավուշի մարզի Դիտավան գյուղում
Արքայանարինջ և բուլկի. ինչպես են Տավուշի բնակիչներն իրագործում իրենց բիզնես գաղափարները - Sputnik Արմենիա
Արքայանարնջի շիվ Տավուշի մարզի Դիտավան գյուղում

Համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը պատմեց, որ գյուղի բնակիչները տնկել են ընկուզենիներ, արքայանարնջի, հոնի, թզի  և այլ պտղատու ծառեր։  Մերձարևադարձային կլիմայի շնորհիվ բնակիչները առատ բերք են ակնկալում և հույս ունեն, որ ոչ միայն կվերամշակեն այն Հայաստանում, այլ նաև կարտահանեն Ռուսաստան։

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Սարիբեկյան. Դիտավանի համայնքապետ
Արքայանարինջ և բուլկի. ինչպես են Տավուշի բնակիչներն իրագործում իրենց բիզնես գաղափարները - Sputnik Արմենիա
Հակոբ Սարիբեկյան. Դիտավանի համայնքապետ

«Մի քանի գյուղացիներ միավորում են ջանքերը և ստեղծում այդ այգիները։ Դա ոչ միայն աշխատատեղ է և եկամուտ, այլ նաև երկրում զարգանալու, ապագան այստեղ տեսնելու և չարտագաղթելու բացառիկ հնարավորություն», – հայտարարեց Սարիբեկյանը։

Ծրագրի 22–ամյա շահառու Դավիթ Եգանյանը համաձայն է նրա հետ։ Բանակից հետո նա որոշել է մնալ հայրենի Սարիգյուղում և հիմնել սեփական ձեռնարկությունը։ Նա հացի փուռ է բացել և հացաբուլկեղեն է առաքում Սարիգյուղի բնակիչներին և հարակից ևս մի քանի գյուղերի։ Դավիթը վստահ է, որ ցանկության և աշխատասիրության դեպքում կարելի է հաջողության հասնել նույնիսկ հեռավոր համայնքներում` քիչ ռեսուրսներով։

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Եգանյան. ծրագրի շահառու և հացի փռի տնօրեն
Արքայանարինջ և բուլկի. ինչպես են Տավուշի բնակիչներն իրագործում իրենց բիզնես գաղափարները - Sputnik Արմենիա
Դավիթ Եգանյան. ծրագրի շահառու և հացի փռի տնօրեն

«Կարևոր է հավաքել սեփական ուժերին և գտնել մարդկանց, որոնք պատրաստ են օգնել։ Հիմա մենք ընդլայնում ենք բիզնեսը և, հուսով եմ, շուտով երկու աշխատատեղի փոխարեն մենք տասնյակ աշխատակիցներ կունենանք», – ասաց երիտասարդ գործարարը։

Հարևան Աչաջուրի բնակիչ Արթուրն աշխատել է Ղարաբաղում, բայց ծրագրի շնորհիվ վերադարձել է հայրենի գյուղ և հիմա օգնում է համագյուղացիներին հավաքել ցորենի բերքը։ Բանն այն է, որ վերջերս նրանք նոր կոմբայն են գնել։ Նախկինում նրանք ստիպված էին սպասել, մինչև հարևան գյուղերում կավարտվի բերքահավաքը, և հերթը կհասնի իրենց։ Հիմա հասցնում են ամեն ինչ անել մյուսներից շուտ և իրացնել ապրանքն ավելի մատչելի գնով։ Անհրաժեշտության դեպքում օգնում են նաև հարակից գյուղերին։

© Sputnik / Aram NersesyanԾրագրի շահառու, կոմբայնավար
Արքայանարինջ և բուլկի. ինչպես են Տավուշի բնակիչներն իրագործում իրենց բիզնես գաղափարները - Sputnik Արմենիա
Ծրագրի շահառու, կոմբայնավար

Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի փոխտնօրեն Սերգեյ Կոնոնուչենկոն բոլոր ձեռնարկությունները և այգիները դիտելուց հետո նշեց, որ տպավորված է այդ գյուղերում աշխատանքի կազմակերպմամբ։ Նրա խոսքով` մոտ հինգ տարի առաջ քննարկվել են նախագծերը, որոնք պետք է իրագործվեին Հայաստանում, և հիմա երևում են կոնկրետ արդյունքներ։

«Մենք մտադիր ենք հետագայում ևս զարգացնել ՄԱԿ զարգացման ծրագրի հետ համագործակցությունը Հայաստանում նախագծեր իրագործելիս, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներին և կենսագործունեությանը, գյուղական շրջանների և զբոսաշրջության զարգացմանը, Հայաստանի անտառներում հրդեհների դեմ պայքարին», – նշեց նա։

Կոնոնուչենկոն հավատում է, որ Հայաստանի բնակչությունը դրական է վերաբերվում այդ նախագծերի իրագործմանը։ Նա վստահ է, որ դա կարևոր ավանդ է երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու գործում։

Լրահոս
0