00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում բանկային ավանդների դոլարացումը կրճատվում է․ ԿԲ նախագահ

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ են վստահում երկրի ֆինանսական համակարգին, համոզված է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում բանկային ավանդների դոլարացումը շարունակում է կրճատվել։

Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
«Դիետիկ ձու»՝ հայկական քիմիայի հսկային. նախկին տնօրենն ահազանգում է

Այդ մասին ասվում է 2019թ-ի բյուջեի ուղերձում, որի քննարկումները սկսվել են նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանում։

2017թ-ի հուլիսից 2018թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում 2016-2017թթ-ի նույն ցուցանիշի համեմատ բանկերում ավանդների ծավալն ավելացել է 12 տոկոսով, ընդ որում հիմնականում (9,2 տոկոս) դրամով ավանդների հաշվին։ Նույնը վերաբերում է վարկերին։ 2017թ-ի հուլիսից 2018թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում դրանց ծավալն ավելացել է 21,7 տոկոսով, և այդ աճի մեջ դրամով վարկերին բաժին է ընկել 14,4 տոկոսը։

2018թ-ին շարունակել է կրճատվել բանկային ավանդների դոլարացումը։ 2017թ-ի սկզբին արժույթային ավանդները կազմել են բոլոր ավանդների 64,5 տոկոսը, իսկ տարեվերջին՝ արդեն 60,1 տոկոս։ Իսկ այս տարվա հուլիսի վերջին այդ ցուցանիշը կազմել է 59,7 տոկոս։

Շարունակել են նվազել վարկերի և ավանդների տոկոսադրույքները։ Եթե 2016թ-ին մինչև 1 տարվա դեպոզիտների միջին եկամտաբերությունը կազմել է 11,6 տոկոս, ապա 2017թ-ին՝ միայն 9 տոկոս։ Բայց նվազել է նաև վարկերի միջին տոկոսը․ 17,4 տոկոսից մինչև 14,4 տոկոս։ Արդյունքում Հայաստանի բնակչության ավանդների ծավալը 2018թ-ի հուլիսին (2017թ-ի հուլիսի համեմատ) աճել է 12 տոկոսով, իսկ վարկերը՝ գրեթե 22 տոկոսով։

Այստեղ բացատրությունը պարզ է․ Հայաստանի ֆինանսական համակարգն ավելի կայուն է դարձել, կարծում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Շուտով կհրապարակվի Հայաստանի ֆինանսական կայունության նոր վերլուծությունը, որը կազմվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի մասնագետների մասնակցությամբ։ 2006թ-ին հանրապետությունը ցույց է տվել կայունության ցուցանիշին  65 տոկոսով համապատասխանություն, 2002թ-ին՝ 91 տոկոսով, իսկ հիմա ցուցանիշն ավելի բարձր կլինի։

Ջավադյանը հավելեց, որ նույնիսկ ամենազարգացած երկրների շարքում Հայաստանը չի կորչի և կգրավի իր տեղը։

2018թ-ի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո նկատվել է հանրապետությունից կապիտալի արտահոսք, բայց կարճ ժամանակ անց փողերը սկսել են հետ գալ։ Դրա վկայությունը հայկական բանկերում ավանդների հետագա աճն է, եզրափակեց ԿԲ նախագահը։

Լրահոս
0