00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին

© Photo : Official site of the PM of RAДжанни Букиккио
Джанни Букиккио - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջիաննի Բուքիքիոն ողջունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը և նշել, որ կարևորում են դրանցով նախատեսված փոփոխությունները:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դերասանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը որոշում է կայացրել

Նիկոլ Փաշինյանը ողջունելով հյուրին կառավարությունում, շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքներին օժանդակելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու համար:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները միտված են եղել առավելագունը ազատ, արդար և թափանցիկ ընտրական համակարգի ձևավորմանը և հավելել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ համագործակցությունն ու բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունը:

Ջիաննի Բուքիքիոն ողջունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը և նշել, որ կարևորում են դրանցով նախատեսված փոփոխությունները: Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախանշված բարեփոխումները, որոնք միտված են քվեարկության իրավունքի իրականացմանը, դիտորդների իրավունքների պաշտպանությանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին, ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացմանը և այլն: Վենետիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ընտրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում հաջողությամբ կիրականացվի:

Тюремная наколка на руках - Sputnik Արմենիա
«Գող պատվիրե՞լ եք». ինչպե՞ս են իրենց զգում քրեական տարրերը «հետթավշյա Հայաստանում»

Նիկոլ Փաշինյանը և Ջիաննի Բուքիքիոն քննարկել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին վերաբերվող տարբեր հարցեր, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունն անելու է առավելագույնը՝ կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները կասկածներ չեն հարուցի որևէ մեկի մոտ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ շարժվում է ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված ուղղություններով բարեփոխումները առաջնահերթություն են, իսկ ժողովրդավարության զարգացումը մեր հասարակության համար ներքին պահանջ է, համոզմունք և հիմնարար արժեք:

Լրահոս
0