Sputnik Գրուզիայի նկարահանման խումբը ներկա է եղել աղջկա հուղարկավորությանը:
Կադրերում երևում է, որ ամբողջ քաղաքն եկել էր հրաժեշտ տալու աղջկան։ Նույնիսկ տղամարդիկ չէին կարողանում զսպել արցունքները։
2010 թվականին ծնված աղջիկը կորել էր հոկտեմբերի 25–ին։ Ընտանիքն ահազանգել էր, երբ նա պարի դասից հետո տուն չէր վերադարձել, քաղաքում ակտիվ որոնումներ էին սկսվել։ Մարմինը գտել էին Լիախվի գետի մոտակայքում` տեղի շուկայի մոտ, որը գտնվում է զոհի տնից մոտից 50 մետր հեռավորության վրա։
Աղջկա սպանության մեջ մեղադրվում է 24–ամյա Յագո Նեբիերիձեն, որը զոհի տան մոտակայքում բանվոր էր աշխատում։ Մեղադրյալին տաք հետքերով ձերբակալել են։ Ավելի վաղ Նեբիերիձեին արդեն մեղադրվել էր մի շարք հանցանքներում, այդ թվում` մարդկանց առևանգման մեջ։ Նա նաև ազատազրկման մեջ է եղել։ Նախագահը ներում էր շնորհել նրան ու 2018 թվականի սկզբին նա ազատ էր արձակվել։
Քաղաքի բնակիչները շարունակում են պահանջել, որ մարդասպանը պատժվի։ Մանրամասները դիտեք տեսանյութում։