00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները չեն ուզում զոռբաներին տեսնել ԱԺ–ում

© Sputnik / Aram NersesyanВице-спикер Парламента Армении Микаел Мелкумян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
Вице-спикер Парламента Армении Микаел Мелкумян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեմ է 100% համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Զոռբայությունը չպետք է տեղ ունենա Հայաստանի խորհրդարանում։ Այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պետրոսյանը նշեց, որ թեկնածուների տարածքային ցուցակները, ըստ ԸՕ նոր նախագծի, վերացվում են ու սահմանվում է պարզ համամասնական համակարգ:

«Փորձը ցույց է տվել, որ ռեյտինգային ընտրակարգը շեղվել է քաղաքական բովանդակությունից ու վերածվել թաղային հեղինակությունների մրցավազքի, զոռբայության, ապօրինությունների մրցավազքի, դրա համար հանդես եկանք այն ԸՕ-ից դուրս հանելու նախաձեռնությամբ», — ասաց Պետրոսյանը:

Ինչպես հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, բոլորը հիշում են, որ 1995թ-ին 131 պատգամավորից կուսակցական ցուցակներով ընտրվել են ընդամենը 40 մարդ։

Внеочередное заседание Национального собрания (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ–ում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

«Այդ ժամանակ մենք մտածում էինք, որ քաղաքական համակարգը դեռ վերջնականապես ձևավորված չէ, ուստի թող խորհրդարանը ներկայացնեն մարդիկ տեղերում։ Իսկ հետո նրանց բաժինը սկսեց կրճատվել, մինչև 2017թ-ին չվերածվեց տարածքային ցուցակներով քվոտայի։ Բայց ստացվեց, որ նոր համակարգով սկսեցին խորհրդարան անցնել հին մարդիկ», — ասաց Մելքումյանը։

Նրա խոսքով` նման պատգամավորների շարքում գրեթե ոչ ոք չի զբաղվում քաղաքականություն, նրանք ելույթ չեն ունենում խորհրդարանում, չեն քննարկում օրինագծերը։

Իր կարծիքը հայտնեց նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նա նշեց, որ կան գործիչներ, որոնք իրականում մեծ և արդարացի հեղինակություն են վայելում տեղում։ Միաժամանակ, մարզերի բնակիչների համար ինչ-որ կուսակցությունից թեկնածուն ամենից առաջ քաղաքական գործիչը չէ, այլ նրանց ազգականը կամ ծանոթը։

«Նրանց ձայն տալով` չեն հասկանում կամ չեն մտածում, որ քվեարկում են ՀՀԿ-ի համար։ Այդ կուսակցության անունն եմ տալիս, որովհետև ՀՀԿ-ն դեմ էր նման կարգը չեղյալ հայտարարելուն։ Դրա օգնությամբ նրանք խորհրդարան են բերում իրենց պետքական մարդկանց»,- վստահ է Ուրիխանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն դեմ է տարածքային ցուցակները չեղյալ հայտարարելուն և համամասնական ցուցակներով 100%-անոց ընտրություններին անցում կատարելուն։

Լրահոս
0