ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Miss Grand International գեղեցկության մրցույթի հաղթող, պարագվայցի Կլարա Սոսան ուշաթափվել է բեմում։ Տրագիկոմիկ միջադեպի մասին հայտնում է Daily Star-ը։
Աղջկա նյարդերը չեն դիմացել, ու նա կորցրել է գիտակցությունը, երբ լսել է իր անունը։ Մրցակիցը ՝ Մինակշի Չաուխարին (Հնդկաստան), չի հասցրել ժամանակին բռնել գեղեցկուհուն։
Մրցանակաբաշխության արարողությունը հեռարձակվել է Facebook-ի ուղիղ եթերում և ավելի քան միլիոն մարդ հետևել են գեղեցկուհիներին։
Մրցույթին մասնակցել են 78 գեղեցկուհի ամբողջ աշխարհից։ Կազմակերպիչները հայտնել են, որ մրցույթի հիմնական գաղափարը խաղաղության քարոզչությունն է։