Գեղասահքի Skate Canada Գրան պրիի երկրորդ փուլի կարճ ծրագրում Մեդվեդևան չկարողացավ անթերի սահել և հայտնվեց ութերորդ հորիզոնականում, ինչը նրա վատագույն արդյունքն է ամբողջ կարիերայի ընթացքում։
Կանադական TSN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մեդվեդևան ասել է, որ մարզումների ընթացքում և սահքից առաջ ամեն ինչ կատարյալ է եղել։ Գեղասահորդուհին խոստովանել է, որ ամենայն հավանականությամբ կորցրել է կենտրոնացումը։
Մեդվեդևան չի հանձնվել և խոստացել է վաղը իր կարողությունները ցույց տալ վաղը։