ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հումորով է արձագանքել անհարմար իրավիճակին, որ ստեղծվել է իր և Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի ղեկավար Նատալյա Կոմարովայի հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Մարզի ղեկավարը սխալմամբ նստել է նախագահի համար նախատեսված աթոռին։ Պուտինը ոչ միայն չի խնդրել փոխել տեղերը, այլև թուղթն ու գրիչը իր կողմ է քաշել ու կատակել. «Սա էլ է լավ տեղ»։
Что бы ни случилось, главное сохранять спокойствие и чувство юмора, даже, если ты по ошибке заняла место президента. «Это тоже хорошее место», — пошутил Путин на встрече с губернатором Комаровой pic.twitter.com/rpMdMtowdX
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 26 октября 2018 г.
Պուտինը Խանտի Մանսիյսկ է մեկնել երեկ` ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստին մասնակցելու։