00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնագույն Տաթևն ու գենետիկան. ինչպես է պրոֆեսոր Զաքյանը «հրաշք–բջիջներ» աճեցնում

© Sputnik / Asatur YesayantsРеференс-лаборатория в Ереване
Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գիտնականները շարունակում են ճապոնացի գործընկերների` սովորական բջիջները ցողունային բջիջների վերածելու փորձը, բայց զգուշացնում են` իրենց արածը պետք է հեռու պահել սենսացիայի սիրահարներից։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ի՞նչ կարող են անել ցողունային բջիջները մարդու օրգանիզմում։ 10-15 տարի առաջ այդ հարցին հիացմունքով էին պատասխանում. դրանք փոխարինում են մահացած բջիջներին և երիտասարդություն են պարգևում։ Այժմ զգուշավորությամբ են պատասխանում. որոշակի (մինչև վերջ չբացահայտված) պայմաններում ցողունային բջիջները քաղցկեղային բջիջների են վերածվում։ Ամեն ինչ մինչև վերջ հասկանալու համար տարիների աշխատանք է պետք, այն էլ ոչ թե «հանճարեղ մարգարեների», այլ լուրջ գիտնականների։

Карен Меликсетян - Sputnik Արմենիա
Ավելի էժան. բժիշկն ասել է` Հայաստանում ինչ կարժենա ցողունային բջիջների փոխպատվաստումը

Կենսաբանական գիտությունների դոկտոր Սուրեն Զաքյանը իմունիտետի երեք աստիճան ունի «մարգարեության» դեմ։ Առաջինը` նա Հայաստանի Տաթև գյուղից է, բացի այդ, նրա նախնիներից մեկը սպասավոր է եղել Տաթևի վանական համալիրում։ Երկրորդը` խորհրդային գիտական դպրոցը Երևանում և Նովոսիբիրսկում։ Եվ երրորդը` նրա անձնական երկար տարիների աշխատանքը։ Այժմ Զաքյանը ՌԳԱ Սիբիրի բաժնի գենետիկայի ինստիտուտում գիտական աշխատանքի գծով տեղակալ է։ Զաքյանը նրանցից մեկն է, ով աջակցում է ցողունային բջիջների ուսումնասիրման գծով ռուսական դպրոցին։

Եվրոպայում և ԱՄՆ-ում արդեն ցողունային բջիջների պահպանման բանկեր են ստեղծում, բայց դեռ շատ հարցեր կան ուսումնասիրելու։ Արդյո՞ք ցողունային բջիջների ԴՆԹ-ները փոխվում են, երբ դրանք ամեն անգամ վերարտադրվում են։ Արդյո՞ք տարբեր հիվանդություններով տառապող մարդկանցից վերցրած ցողունային բջիջներում նմանություն կա։ Օրինակ` եթե նրանք քաղցկեղ ունեն, ընդ որում` ուռուցքի տարբեր տեսակներով։

Սրանք գլոբալ հարցեր են, որոնց ուղղությամբ աշխատում են ամբողջ աշխարհի բջջաբաններն ու գենետիկները։ Իսկ Զաքյանի կոլեկտիվն առայժմ կարողացել է յուրացնել հասարակ բջիջները ցողունայինի վերածելու տեխնոլոգիան։ Ինչպե՞ս է դա արվում։

Больница, детское онкологическое отделение - Sputnik Արմենիա
Առաջին անգամ ցողունային բջիջներով. ՀՀ–ում 2 տարեկան երեխայի բացառիկ վիրահատություն են արել

Սովորական (սոմատիկ) բջիջը, օրինակ` մեր մաշկի բջիջը չի կարող վերարտադրվել։ Դրա համար մեր օրգանիզմում ցողունային բջիջների պահուստ կա, որոնք հնարավոր է վերածել անհրաժեշտ բջիջների։ Բայց դրանք, ցավոք, անվերջ չեն։

Իսկ կարելի՞ է արդյոք գործընթացը շրջել։ Այնպես անել, որ հասարակ բջիջները կրկին ցողունայինի վերածվեն։ Պարզվում է` այո։ Դրա համար պատասխանատու է բջջի գենոմում չորս գեներից պատրաստած «կոկտեյլը»։ 2000-ականների կեսերին այն բացահայտել է ճապոնացի գիտնական, նոբելյան դափնեկիր Սինյա Յամանական։ Նա է իրականացրել բջիջների վերափոխման փորձը։ Այժմ այդ փորձարկումները յուրացրել են նաև նրա ռուս գործընկերները։

Նրանք կարողանում են նաև ուղղություն տալ` ազդանշան տալով, թե որ մահացած բջիջների տեղը պիտի լրացնեն ցողունային բջիջները:Այսինքն` գիտնականները կարող են ցողունային բջջին ազդանշան տալ, թե ինչի նա պետք է վերածվի։

«Եթե մենք բուժում ենք սրտի կաթվածը, ապա դրանք կարդիոմիոցիտներն են (սրտամկանի բջիջներ), եթե նեյրոդեգենարատիվ հիվանդություն է, ապա նեյրոնները և այլն», — ասում է գիտնականը։

Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են ուսումնասիրում` առանց վիրահատության

Նշենք, որ նման բջիջներ ստեղծելն առավել արժեքավոր է, քանի որ սրտի բջիջներն ու նեյրոնները գրեթե չեն վերականգնվում։ Եվ ավելի լավ է, որ սեփական բջիջներն են մնում, այլ ոչ թե փոխպատվաստված։ Այդ դեպքում իմունային համակարգի կողմից այն չընդունելու վտանգ չի առաջանա։

Սակայն գիտնականներն անմիջապես նախազգուշացնում են. բոլոր այդ արդյունքները դեռ ստացված են in vitro, այսինքն` «փորձանոթում»։ Դրանք մարդկանց վրա փորձարկելու համար երկար տարիների փորձեր են պահանջում։ Իսկ գլխավորը` չի կարելի մոռանալ նման փորձերի լրջության և ռիսկային լինելու մասին

«Կարևորը` այդ բջիջները ոչ կոմպետենտ և անբարեխիղճ մարդկանց ձեռքերում չհայտնվեն։ Այդ նպատակով ԵԱՏՄ երկրներում պետք է կենսանյութի օգտագործման մասին օրենքներ ընդունվեն», — ընդգծեց գիտնականը։

Պրոֆեսոր Զաքյանն իր զեկույցը ներկայացրեց Երևանում հոկտեմբերի 22-24-ը կայացած «Եվրասիական շաբաթ 2018» համաժողովում։

Լրահոս
0