ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Russia Today–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին մտել են Esquire ամսագրի «2018թ–ի Ռուսական մեդիայի ամենաազդեցիկ կանայք» վարկանիշի մեջ։
Սիմոնյանը վարկանիշում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Կանդելակին` վեցերորդ։ Դատելով նրանց արձագանքներից` լրագրողներին դուր է եկել այդ վարկանիշը։ Կանդելակին կիսվել է հղումով Telegram–ում և գրել՝ «պրոֆեսիոնալ ճանաչումը կարևոր է յուրաքանչյուրիս համար»։
«Esquire ամսագրի վարկածով 2018թ–ի մեդիա մենեջերների ամենաազդեցիկ կանանց ցուցակում լինելն ուղղակի հաճելի չէ, դա պարտավորեցնում է ավելի լավ աշխատել», – գրել է նա։
Սիմոնյանը տարածել է այդ գրառումը և գրել. «Իմ կողմից էլ Էսքուայրին պաչիկներ»։
Նշենք, որ վարկանիշի առաջին տասնյակի մեջ մտել են «Դոժդ» հեռուստաալիքի հիմնադիր Նատալյա Սինդեևան, Russia Today–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Մեդուզայի» գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոն, ՌԲԿ հոլդինգի գլխավոր խմբագիր Ելիզավետա Օսետինսկայան, «The New Times» ամսագրի գլխավոր խմբագիր Եվգենյա Ալբացը, «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին, Pussy Riot պանկ–ռոք խմբի մասնակից Նադեժդա Տոլոկոննիկովան, հաղորդավար Քսենյա Սոբչակը, ռուսական «Harper's Bazaar»–ի գլխավոր խմբագիր Դարյա Վելեդեևան, Vogue Russia–ի գլխավոր խմբագիր Մարիա Ֆյոդորովան։