ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։
© Sputnik / Naira MelkumyanՄեքենայի շրջվելու պատճառով խցանումներ են գոյացել
Մեքենայի շրջվելու պատճառով խցանումներ են գոյացել
© Sputnik / Naira Melkumyan
Shamshyan-com-ը մանրամասնում է, որ ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Միքայել Աթայանը իր վարած КамАЗ ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց իջնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան պուրակ և Հերացի փողոց ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, պոկել դրանք և կողաշրջվել։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Այս պահին Մյասնիկյան և Սարալանջի փողոցները խցանված են։