00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ու՞մ են անտեսել. «Սասնա ծռերի» համաներումը մարդիկ հավանության կարժանացնեն. փաստաբաններ

© Photo : press office of the Police of RAПолиция открыла огонь по членам группировки "Сасна Црер"
Полиция открыла огонь по членам группировки Сасна Црер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրինագիծն աննախադեպ անվանել չի կարելի, դատապարտյալների մի քանի կատեգորիայի այն չի առնչվում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ կառավարությունը համաներման մասին օրինագիծ է նախապատրաստել, որը, նախնական տվյալներով, ավելի քան 600 մարդու է վերաբերվում։ Ավելի վաղ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այս համաներումն աննախադեպ էր անվանել, սակայն որոշ իրավաբաններ նրա հետ համաձայն չեն։ Հիմնական քննադատությունը վերաբերում է նրան, որ օրինագիծը շրջանցում է ցմահ ազատազրկվածների գործերը։

Араик Папикян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պապիկյան. «Նախորդ համաներման ժամանակ Հայաստանում չի եղել այսքան կալանավոր, որքան հիմա կա»

Փաստաբան Արայիկ Պապիկյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համաներումը պետք է տարածվեր նաև ցմահ դատապարտյալների մի մասի վրա։  Նման անձանցից ոմանց գործերը (մոտ 100 մարդ) պետք է ուսումնասիրվեին անհատական կարգով։

«Բնականաբար, ոչ բոլորի նկատմամբ։ Սակայն քննարկման առարկա կարող էր դառնալ տարիքը, հաշմանդամության առկայությունը, բանտում անցկացրած 20–ից ավելի տարիները։ Ցավոք, համաներման նախագծում նման բան չկա», – նշեց Պապիկյանը։

Նա հույս հայտնեց, որ օրինագիծն ԱԺ–ում քննարկվելու ժամանակ դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել։

Ինչ վերաբերում է մյուս երկրների օրինակին, ապա, Պապիկյանի խոսքով, զարգացած պետություններում համաներման մասին օրենքներ գրեթե չեն ընդունում։ Համաներում հայտարարելու պատճառը համակարգային խնդիրների առկայությունն է։

«Մեզ մոտ կարող են անարդար դատավճիռներ են կայացվել, ընդ որում, դրանք այնքան շատ են լինում, որ պետությունը ժամանակ առ ժամանակ այդ սխալները վերացնելու համար ստիպված համաներում է հայտարարում», – ասաց Պապիկյանը։

Քանի դեռ դատական համակարգում (անկախ դատարաններում, դատախազություններում) բարեփոխումները չեն ավարտվել, նման քայլերի անհրաժեշտությունը մնում է։  Պետությունն իր կառույցների սխալները չի ընդունում, այդ իսկ պատճառով գնում է «ներման» ճանապարհով։

Араик Папикян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պապիկյան. «Նախորդ համաներման ժամանակ Հայաստանում չի եղել այսքան կալանավոր, որքան հիմա կա»

Անդրադառնալով բանտարկյալների կեցության ծախսերի թեմային, Պապիկյանն ընդգծեց, որ այդ նպատակների համար հատկացվող գումարները 2018 թվականի բյուջեով գրեթե հավասար են դատական համակարգի գործունեության ֆինանսավորման ծավալին։

Խոսելով այն մասին, թե արդյոք համաներումը կանդրադառնա «Սասնա ծռերի» բոլոր անդամների վրա, Պապիկյանը, որ ժամանակին այդ խմբի անդամներից մի քանիսի փաստաբանն է եղել, նշեց, որ տվյալ դեպքում որոշակի սահմանափակում կա։

«Անհրաժեշտ է այն ժամանակ պատանդ վերցված մարդկանց համաձայնությունը, որոնց ֆիզիկական վնաս է հասցվել։ Այստեղ շատ բարդ հարց կա, պետք է խմբագրել տեքստը։ Այլապես կարող են լուրջ խնդիրներ լինել», – ասաց Պապիկյանը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն իր հերթին նույնպես կարծում է, որ համաներումն անհրաժեշտ է։ Նա նույնպես ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ տարբերությունը համաներման մասին նախորդ ակտից այն կետում է, որը «Սասնա ծռեր» խմբավորման դեմ քրեական գործերին է վերաբերվում։

Սա հերթական համաներումն է վերջին 10 տարվա ընթացքում, սակայն փաստաբանը հույս ունի, որ ապագայում նման ակտերի անհրաժեշտություն չի լինի։ Մասնավորապես, եթե արդյունավետ սկսի գործել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, իսկ ազատազրկման մասին դատավճիռներ դատարանները միայն ծայրահեղ դեպքերում կայացնեն։

Роберт Ревазян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ռևազյան. «Համաներումն անհրաժեշտ է»

Մինչ օրինագծի հրապարակումը Ռևազյանը կարծում էր, որ համաներումը կտարածվի նաև ցմահ ազատազրկված անձանց վրա. եթե դա տեղի ունենար, հնարավոր կլիներ խոսել այս ակտի բացառիկ լինելու մասին։

«Մինչ օրս ոչ մի համաներում չի առնչվել ցմահ դատապարտյալների  գործերին։ Պետք է հիշել, որ այդ մարդիկ մեր հասարակության մի մասն են կազմում», – ասաց Ռևազյանը։

«Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ կիրառված համաներումը, ըստ նրա, հասարակությունը նորմալ կընդունի, նույնիսկ կխրախուսի։ Դա, ինչպես նաև համաներման մասին բուն օրինագիծը, կարելի է քաղաքական որոշում համարել։

Նա նաև ճիշտ է համարում, այն որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանության և մահվան փաստով հարուցած գործերը առանձին վարույթում են գտնվում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանություն տվեց հոկտեմբերի 31-ին արտահերթ նիստ գումարելու խորհրդարանի առաջարկին: Ինչպես հայտարարել էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ նիստի օրակարգում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ավելի վաղ Զեյնալյանը հայտնել էր, որ թեև Հայաստանում քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիր չկա և բանտերում գտնվողների քանակը բավականին ցածր է (1870 դատապարտյալ և 1101 բանտարկյալ), այնուամենայնիվ, կառավարությունը, հավանություն է տվել համաներման մասին օրինագծին, որը պետք է հաստատի խորհրդարանը։

Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 5 տարի առաջ` 2013 թվականի հոկտեմբերին։

Լրահոս
0