ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հրապարակվել է երկու հայ մեծահարուստ ընտանիքների զավակների նշանադրության լուսանկարը:

Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանը վաղուց էին հանդիպում. հիմա պատրաստվում են ընդմիշտ իրար միացնել իրենց ճակատագրերը
© Photo : Hraparak
Ավելի վաղ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ խնամիական կապ է ստեղծվել Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, նրանց զավակները նշանադրվեցին»,- գրել էր օրաթերթը։
Ըստ հրապարակման՝ Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանը արդեն քանի տարի ընկերություն էին անում:
