00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներդրումների ծավալները կրճատվել են, գործարարները սպասում են կայունացման. փորձագետ

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցБиржевые графики и диаграммы
Биржевые графики и диаграммы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վստահ է, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը խանգարում է ներդրումների հոսքին։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալները կարող են աճել, սակայն երկրում քաղաքական իրավիճակի կայունացումից հետո։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա
Հայկական տնտեսության անհաջողությունները. Փաշինյանը նախորդների պարտքե՞րն է վճարում

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Business Armenia հիմնադրամը, որը համագործակցության նախագծեր է իրագործում պետական մարմինների և ձեռնարկատերերի միջև, հանդես է եկել հայտարարությամբ, որ հիմնադրամի ներգրաված ներդրումների ծավալը 2018թ–ին կհասնի 45 միլիոն դոլարի։ Նշվել է, որ 2018թ–ի 9 ամիսների արդյունքներով փաստացի ներդրումներն արդեն կազմել են 17 միլիոն դոլար, ևս 28 միլիոն դոլար սպասվում է մինչև տարեվերջ։

Նա վստահ է, որ ներդրումները վերածվել են աքիլլեսյան գարշապարի, հատկապես վերջին ամիսներին, երբ Հայաստանում տեղի է ունեցել «թավշյա հեղափոխություն», և քաղաքական իրավիճակն անհասկանալի է դարձել ներդրողների համար։ Նրա կարծիքով` արդեն կարելի է խոսել ներդրումների կրճատման մասին, թեև դեռ չեն ամփոփվել եռամսյակի արդյունքները, և առայժմ կոնկրետ թվեր չկան։ Այդ առումով նա վստահ է, որ ներդրումային ակտիվությունը կարող է ավելանալ միայն երկրում քաղաքական իրավիճակի կարգավորումից հետո։

Ваагн Хачатрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. «Տնտեսական աճի տեմպը դարձել է զրո»

«Ներդրողների և գործարարների համար ըստ կարևորության առաջինը երկրի հարկային քաղաքականությունն է, սակայն մեր դեպքում քաղաքական բաղադրիչն առաջնահերթ է, և այդ ոլորտում անկայունությունը ներդրողների մոտ ծնում է լուրջ մտավախություններ և հարցականի տակ դնում նրանց գործարար մտադրությունները», – ասաց փորձագետը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում քաղաքական իրավիճակը խոչընդոտում է ներդրումների հոսքին։ Նա նշել է, որ շատ գործարարներ, այդ թվում` սփյուռքահայեր, պատրաստ են ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, բայց դա չեն անում անհասկանալի քաղաքական իրավիճակի պատճառով։

Նա կարծում է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները դրական կանդրադառնան տնտեսական ցուցանիշների վրա։

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալը 2,5 անգամ ավել է եղել անցած տարվա նույն շրջանի ցուցանիշի համեմատ։ 2018թ–ի հունվար–հունիսին ուղիղ օտարերկրյա ներդրումները տնտեսական իրական հատվածում կազմել են 39 միլիարդ 196 միլիոն դրամ։ 2017թ–ի հունվար–հունիսին ուղիղ օտարերկրյա ներդրումները կազմել են 15 միլիարդ 844 միլիոն դրամ։

Լրահոս
0