ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Նախագահի ստորագրած հրամանագրերով այսօր Հայաստանի Հանրապետության դեսպաններ են նշանակվել և հետ կանչվել:
Արաբական Միացյալ Էմիրություններում, նախագահի հրամանագրով, ՀՀ դեսպան է նշանակվել Մհեր Մկրտումյանը:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանի պարտականությունները կատարելուց հետ կանչված Արշակ Փոլադյանին կփոխարինի Տիգրան Գևորգյանը:
Իսկ Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պարտականությունները կատարելուց հետ կանչված Կարեն Գրիգորյանին կփոխարինի Հրաչյա Փոլադյանը: