00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրել մինչև երկուշաբթի. ի՞նչ են խոստացել ուրցաձորցիներին կառավարությունում

© Sputnik / Laura SarkisianУрцадзорцы собрались на акцию протеста перед домом Правительства (25 октября 2018). Еревaн
Урцадзорцы собрались на акцию протеста перед домом Правительства (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուրցաձորցիներն իրենց տներ են վերադարձել և մինչև երկուշաբթի պատրաստ են սպասել իշխանությունների որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Արարատի մարզպետի կողմից Ուրցաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գևորգ Ավետիսյանը մինչև երկուշաբթի չի կատարի իր պարտականությունները։ Այդպիսին է Ուրցաձոր գյուղի բնակիչների և տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարի խորհրդական Արմեն Մարտիրոսյանի միջև պայմանավորվածության արդյունքը։ Նշենք, որ ուրցաձորցիները հինգշաբթի բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում` կառավարության շենքի դիմաց։

Урцадзорцы собрались на акцию протеста перед домом Правительства (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ուրցաձորցիները բողոքի ցույց են անցկացնում Երևանում և սպասում են Փաշինյանին

«Ավետիսյանը մինչև երկուշաբթի հանդես չի գա որպես գյուղապետ։ Տարածքային կառավարման նախարարությունում կքննարկեն և կգնահատեն ամբողջ իրավիճակը և որոշում կկայացնեն, որը կբավարարի երկու կողմերին», – Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ուրցաձորցի ակտիվիստ Սերոբ Խաչատրյանը։

Ավելի վաղ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի տասնյակ բնակիչներ «Մի անտեսեք մեզ» գրությամբ պաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ` պահանջելով գյուղապետի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի հրաժարականը։

Վերջերս Արարատի մարզպետը Ավետիսյանին նշանակել էր Ուրցաձորի գյուղապետի պաշտոնում՝ հրաժարական տված համայնքի անկուսակցական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի փոխարեն։ Հետագայում արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամությամբ ու վերընտրվելու համոզվածությամբ՝ Անդրեասյանը պաշտոնը թողել էր, երբ մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիաներ էին սկսել, դժգոհելով, թե Անդրեասյանը անկուսակցական է, բայց ՀՀԿ–ի կողմնակից է։

Գյուղապետի հրաժարականից հետո գյուղում ամեն ինչ ընթացել է խաղաղ, համայնքի ավագանին շարունակել է իր աշխատանքը, բայց երբ Արարատի մարզպետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ոմն Գևորգ Ավետիսյանի, գյուղը բաժանվել է երկու ճամբարի:
Գյուղում նույնիսկ ընդհարում էր գրանցվել։

Գյուղի բնակչությունը կազմում է մոտ 1500 մարդ։

Լրահոս
0