00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանյան բամբակը վտանգվա՞ծ է. ինչպես կազդի սպասվող ցրտահարությունն առաջին բերքի վրա

© Sputnik / Aram NersesyanХлопковое поле в Армении
Хлопковое поле в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղնախարարությունն Արարատի ու Արմավիրի մարզերի բնակիչներին հորդորել է արագ հավաքել բերքը` ցրտահարությունից պաշտպանելու համար։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` որքան է վտանգված հայաստանյան բամբակի առաջին բերքը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղում աճեցված բամբակի առաջին բերքահավաքը դեռ չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց բամբակի արտադրությամբ զբաղվող գործարար Գագիկ Խաչիկյանի օգնական Լուսինե Ագլամազյանը։

Հայաստանում բամբակի բերք են հավաքում. Հայ գործարարին աջակցում են տաջիկ մասնագետները - Sputnik Արմենիա
Հայաստանում բամբակի բերքահավաքը մեկնարկեց. առաջին բերքը հավաքում են տաջիկները. տեսանյութ

«Եղանակն այս պահին բերքը չի վնասել։ Երեկ տեղացած անձրևը որոշ չափով խանգարեց բերքահավաքին։ Բայց այսօր այն դարձյալ շարունակվում է։ Այս պահին 100-ից ավելի մարդ է ներգրավված բերքահավաքին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` եթե բերքահավաքի առաջին օրերին բամբակի դաշտերում միայն Տաջիկստանից հրավիրված մասնագետներն էին աշխատում, ապա այժմ արդեն այդ աշխատանքներին միացել են նաև Արմավիրի մարզի հարակից գյուղերի բնակիչները, որոնք օրավարձով մասնակցում են բերքահավաքին, ինչը հույս է տալիս գործատուին, որ բերքը դաշտում չի մնա։

Ինչ վերաբերում է առաջիկա օրերին կանխատեսվող ցրտահարությանն ու գյուղնախարարության նախազգուշացմանը, Ագլամազյանը նշեց, որ բամբակը ցրտադիմացկուն բույս է։ Ցուրտը ոչ միայն չի վնասի բերքը, այլև կարագացնի դրա հասունացումը։

«Ցրտից բամբակն ավելի արագ կբացվի, ու բերքն ավելի շուտ կկարողանանք հավաքել»,- ասաց նա։

Ի դեպ, բամբակի մեկ թփից բերքը 3-4 անգամ է հավաքվում։ Բացված բամբակները հավաքելուց հետո թուփը մշակում են, ավելորդ ճյուղերը կտրում, որպեսզի մնացած կոկոններն ավելի շուտ հասունանան։

© Sputnik / Aram NersesyanԲամբակի բերքահավաք
Хлопковое поле в Армении - Sputnik Արմենիա
Բամբակի բերքահավաք

Հիշեցնենք` գործարար Գագիկ Խաչիկյանն այս տարի Արմավիրի մարզի Արաքս գյուղի անմշակ դաշտերում բամբակ է ցանել։ Խաչիկյանը մտադիր է Հայաստանում նաև վերամշակման ու մանածագործական նոր գործարան կառուցել։ Իսկ մինչ այդ հայաստանյան բամբակն այս տարի կմանեն Մարալիկի ու Ծովազարդի ֆաբրիկաներում։

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կտրուկ կնվազի։ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Արարատի և Արմավիրի մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի 0-ից —2, հողի մակերևույթին` —3-ից —4 աստիճանի։ «Հիդրոմետ» ծառայությունն ու գյուղատնտեսության նախարարությունն այս մարզերի բնակչությանը խորհուրդ են տալիս արագացնել բերքահավաքի հետ կապված աշխատանքները։

Լրահոս
0