00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Սարգսյանը հրավիրում է Հայաստան՝ ներդրումներ անելու

© Photo / official site of the President of RAՆախագահը ելույթ է ունեցել Համաշխարհային ներդրումային համաժողովում՝ հրավիրելով ներդրումներ անել նոր Հայաստանում
Նախագահը ելույթ է ունեցել Համաշխարհային ներդրումային համաժողովում՝ հրավիրելով ներդրումներ անել նոր Հայաստանում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահը ելույթ է ունեցել Համաշխարհային ներդրումային համաժողովում՝ հրավիրելով ներդրումներ անել նոր Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ելույթով hանդես է եկել Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:

Министр юстиции Армении Артак Зейналян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատրաստ է շարունակել համագործակցությունը

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մեր երկիրը դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների, կրոնների, հետաքրքրությունների ու առևտրի խաչմերուկում, կարևոր դերակատարում է ունեցել ժողովուրդների միջև համագործակցության մեջ:

Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների և ներդրումային գրավչության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տարիներ առաջ Հայաստանում սկսվեց չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը կամ թվային հեղափոխությունը, և այսօր կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանն ունի լավագույն տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորը ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում: Մի շարք խոշոր ընկերություններ Սիլիկոնային հովտից, Եվրոպայից իրենց ներկայացուցչություններն ունեն Հայաստանում:

Այնուհետև նա իր խոսքում անդրադարձել է ներդրումների ներգրավմանը.

«Ինչո՞ւ պետք է որևէ մեկը մտածի Հայաստանում ներդրումներ անելու մասին, որը փոքր երկիր է՝ 3.5 մլն բնակչությամբ:

Կցանկանայի հիշեցնել, որ իրականությունը հետևյալն է. մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: 4-5 անգամ ավելի շատ հայեր բնակվում են արտասահմանում: Ռուսաստանի Դաշնությունում բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում: Հայաստանի մայրաքաղաք Երևանում բնակվում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում: Սա փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, ինչը 21-րդ դարում մեծ առավելություն է: Քսանմեկերորդ դարում, երբ աշխարհը դառնում է ավելի ու ավելի փոքր, փոխկապակցված ու ակտիվ, շատ քիչ պետություններ ու ժողովուրդներ կան, որ ունեն այս՝ համաշխարհային ցանց ունենալու առավելությունը:

Праворульные машины в транзитной зоне на армяно-грузинской границе - Sputnik Արմենիա
Երեք օր խնդրեցին. «աջակողմյան իրարանցման» հեղինակները Փաշինյանի պատասխանին են սպասում

Երկրորդը՝ մենք այն պետությունն ենք, որը մշակութային, տնտեսական, քաղաքական շատ լավ հարաբերություններ ունի. 2017 թ. նոյեմբերին մենք ստորագրեցինք համաձայնագիր Եվրամիության հետ: Միևնույն ժամանակ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է: Փաստացիորեն, Հայաստանը միակ պետությունն է, որը տնտեսական առումով կամրջում է Եվրասիան ու Եվրոպան: Եվ մենք ցանկանում ենք շարունակել լինել այդպիսին:

Երրորդ գործոնն այն է, որ, ինչպես արդեն ասացի, մենք համաշխարհային ազգ ենք: 21-րդ դարում այս համաշխարհային ազգն ամբողջությամբ ներգրավված է երկրում տեղի ունեցող իրադարձություններում: Անգամ հեղափոխության ժամանակ, որն իրականում դասական ոճի հեղափոխություն չէր քաղաքական կուսակցությունների, կազմակերպման տեսանկյունից, մասնակիցները միայն ՀՀ քաղաքացիները չէին, այլև Արգենտինայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Բեյրութում կամ Մադրասում բնակվող հայերը: Ողջ հայ ժողովուրդը, որը 12-15 մլն է, ներգրավված էր քաղաքական փոփոխության գործընթացում: Այս նույն մարդիկ կմասնակցեն Հայաստանի ինդուստրիալ հեղափոխությանը և տնտեսական զարգացմանը:

Сос Саркисян в роли Гибаряна в фильме Солярис режиссера Андрея Тарковского (1972 год). Мосфильм - Sputnik Արմենիա
Չէր սիրում նոր դեմոկրատիան, բայց խոսքի ազատությանը կողմ էր . Սոս Սարգսյանի մեծ օվկիանոսը

Չորրորդ գործոնը, որը կցանկանայի շեշտել, կրթության կարևորությունն է: Խորհրդրային ժամանակաշրջանում Հայաստանն ուներ կրթության շատ բարձր մակարդակ: Պատահական չէ, որ երկրում առկա շատ լավ համալսարաններից, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում առկա հետազոտական կենտրոններից բացի, Հայաստանում՝ Բյուրականում գործում էր աստղաֆիզիկայի աշխարհահռչակ կենտրոն: Այս ավանդույթն այսօր էլ շարունակվում է, և մենք հպարտ ենք ասել, որ Հայաստանում ունենք կրթական ֆանտաստիկ կենտրոններ և անգամ կրթական նոր գաղափարներ ու թեմաներ ենք արտահանում Արևմուտք: Շաբաթներ առաջ Փարիզում բացվեց «ԹՈՒՄՈ» կենտրոն, որն արտադպրոցական բարձր տեխնոլոգիաների ու թվային կրթություն է տալիս: Սա 21-րդ դարի ավանգարդ է, թե ինչպես է պետք սովորեցնել երեխաներին դառնալ ՏՏ փորձագետներ:

Կրթությունը կարևոր է:

Եվ իհարկե՝ տնտեսության կայունությունը: Նախորդ տարի Հայաստանը գրանցեց 7.5 տոկոս տնտեսական աճ: Մենք ունեցանք հեղափոխություն, սակայն այս տարի գրանցում ենք գրեթե նույն արդյունքը: Այսինքն, ոչինչ չփոխվեց: Մեծ քաղաքական փոփոխությունից հետո անգամ տնտեսությունը կայուն մնաց:

Հայաստանն ունի լավագույն ֆինանսական ու բանկային սեկտորը նախկին Խորհրդային Միության տարածքում: Մեր երկրում գործում են եվրոպական, լիբանանյան, կիպրոսյան, հունական, իրանական բանկեր, այսինքն, այստեղ գործում է միջազգային բանկային համակարգ, որը կրկին շատ կայուն է:

Представитель Торгово-промышленной палаты Армении в Иране Реза Нафези на международном форуме Евразийская неделя (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ուզում եմ Հայաստանում բեռնատարներ հավաքել, իսկ պայմաններ չկան. իրանցի գործարար

Հայաստանը տնտեսապես ու ֆինանսապես կայուն երկիր է: Երբ ուսումնասիրում ես Հայաստանի ցուցանիշներն արդյունահանման, գյուղատնտեսության կամ զբոսաշրջության ոլորտներում, նոր կառավարությունը, Հայաստանը հետամուտ է կայուն, մաքուր արդյունահանմանը, բնական գյուղատնտեսությանը: Ակնկալում ենք մի քանի անգամ ավելացնել զբոսաշրջիկների թիվը:

Ամփոփելով ու ներկայացնելով 21-րդ դարի Հայաստանը՝ պետք է ասեմ, որ մեր երկիրը ոչ միայն նոր է, ունի նոր կառավարություն կամ ղեկավարություն կամ գաղափարներ, այլև նոր է իր ոգով: Ես այս հեղափոխությունը կանվանեմ ոչ միայն «թավշյա հեղափոխություն», այլև «հայկական ոճի հեղափոխություն»: Իսկ երկիրը զարգացման առումով կանվանեմ «երիտասարդ Հայաստան»՝ երիտասարդ ոչ թե տարիների, տարիքի, այլ՝ ոգու երիտասարդության առումով, որը մասնակցում է ինդուստրիալ հեղափոխությանը»:

Ելույթի ավարտին նախագահը հրավիրել է ներդրումներ անել նոր Հայաստանում՝ 21-րդ դարի Հայաստանում:

Լրահոս
0