ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Վաղը Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։
«Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է Հայաստան վերջին տասնամյակներում», — այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Բոլտոնը Հայաստան կժամանի հոկտեմբերի 25-ին։ Նա հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Քննարկվելու է երկկողմ հարցերի լայն շրջանակ։
