00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում խտրականություն են դնում. ավիաընկերության խնդրով կզբաղվի ԵԱՏՀ–ն

Բաժանորդագրվել
Հայաստանի հակամենաշնորհային մարմինը օդանավակայանների քաղաքականության մեջ մրցակցության կանոնների խախտում է նկատել։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի օդանավակայանները հայկական ընկերություններին ավելի թանկ գներով են սպասարկում, քան տեղի ընկերություններին, ինչը ԵԱՏՄ կանոնների խախտում է, «Եվրասիական շաբաթ» ֆորումի շրջանակում լրագրողներին ասաց «Տարոն–Ավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը։

«Ուղևորափոխադրումներ «Տարոն–Ավիան» սկսեց իրականացնել 2017 թվականի ապրիլին։ Բայց, ցավոք, այն ժամանակավորապես դադարեցրեց չվերթները 2018 թվականի հունվարից։ Անցած 9 ամսվա ընթացքում մենք բախվեցինք մի շարք խնդիրների հետ, որոնցից մեկի մասին ուզում ենք խոսել այս ֆորումի շրջանակներում», – ասաց Քարամյանը։

Բանն այն է, որ Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում երկու սակագին է գործում. արտասահմանյան և տեղական ընկերությունների համար։

Հայկական ընկերությունների ինքնաթիռները, անկախ Եվրասիական միության լիարժեք անդամ լինելուց, ռուսական օդանավակայաններում սպասարկվում են որպես արտասահմանյան։

«Մեզ համար սա անընդունելի է։ Հայաստանում բաց երկնքի քաղաքականության շրջանակում բոլոր ավիաընկերություններին հավասար պայմաններ են առաջարկվում, իսկ Ռուսաստանի օդանավակայաններում «խտրական» մոտեցում կա։  Դա էապես ազդում է չվերթների ինքնարժեքի, հետևաբար, նաև ընկերությունների մրցունակ լինելու վրա», – նշեց Քարամյանը։

Նրա տվյալներով` ԵԱՏՄ մյուս երկրների ավիաընկերությունները ներքին սակագներով են սպասարկվում։ Sputnik Արմենիայի այն հարցին, թե որքան մեծ է ծառայությունների տարբերությունը, Քարամյանը նշեց, որ այն տատանվում է, կարող է մեծ լինել մի քանի անգամ։

«Ընդհանուր առմամբ, մեկ չվերթի ինքնարժեքը թանկանում է  20%–ով, հետևաբար, թանկանում են նաև ավիատոմսերը», – նշեց Քարամյանը։

Նա նշեց, որ այդ խնդիրը ոչ միայն իրենց է վերաբերում, այլև մյուս ընկերություններին։

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր հերթին նշեց, որ հարցն առաջին անգամ է բարձրացվում։  Առաջին տպավորությունն այն է, որ Ռուսաստանի օդանավակայանների քաղաքականությունը հակասում է ԵԱՏՄ մրցակցության կանոններին։

«Մենք մեր ուսումնասիրությունը կանցկացնենք և ամեն ինչ կանենք խնդիրը լուծելու համար։ Դրա լուծումը լուրջ դրական նշանակություն կունենա հայկական ավիաընկերությունների գործունեության զարգացման համար», – ասաց Շաբոյանը։

ՏՄՊՊՀ–ն արդեն դիմել է ԵԱՏՀ–ին անհրաժեշտ ստուգումներն իրականացնելու համար։

Լրահոս
0