ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին:
Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նրանց տարել են դիմակավորված անձինք։ Գյուղապետը դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չհայտնեց։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` նրանց բնակարաններում գործողություններ են կատարել ԱԱԾ աշխատակիցները:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ԱԱԾ-ն խուզարկել էր Առաքել Մովսիսյանի տունը, հետո նա հրավիրվել էր ԱԱԾ և հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու արդյունքում նա ազատ էր արձակվել:
Մովսիսյան. «Ինձ արդեն հետաքրքիր չեն զենքերը, քանի որ մենք լավ երկրում ենք ապրում։