00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում վերաձևումներն իրականացվում են ԵԱՏՄ գործակցության փաստը հաշվի առնելով. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsРечь врио премьер-министра Армении Никола Пашиняна на международном форуме "Евразийская неделя" (22 октября 2018). Еревaн
Речь врио премьер-министра Армении Никола Пашиняна на международном форуме Евразийская неделя (22 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ «Եվրասիական շաբաթ» միջոցառմանը մասնակցող 300 ընկերությունների ներկայությունը կնպաստի գործարար կապերի ընդլայնմանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում քաղաքական ու տնտեսական դաշտի վերաձևումներն իրականացվում են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության փաստը հաշվի առնելով։ Այսօր Հայաստանում մեկնարկող «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառման պաշտոնական բացման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Владелец компании  Petrossian Caviar Армен Петросян в центре креативных технологий Тумо (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սև խավիարի արտահանումը ԵԱՏՄ. ֆրանսահայ ներդրողը կարող է բիզնես բացել Հայաստանում

Նա նշեց, որ հայաստանյան ավելի քան 300 ընկերություններ են մասնակցում միջոցառմանը, ինչը, նրա խոսքով, կնպաստի գործարար կապերի ընդլայնմանը։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն ընթացիկ տարվա ընթացքում ավելացրել է ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունը։

«Արտահանման ծավալները այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում ավելացել են 31.3 տոկոսով` կազմելով 351.9 մլն դոլար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը` հիշեցնելով, որ Հայաստանը չունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ որևէ ցամաքային սահման, հետևաբար ամբողջ առևտրաշրջանառությունը տեղի է ունենում միակ ցամաքային` Վրաստանի տարածքով անցնող ճանապարհով։

Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի և Իրանի սահմանին գործող Մեղրիի ազատ առևտրի գոտին կարող է կարևոր խթան դառնալ Իրանի հետ ԵԱՏՄ անդամ երկրների գործարար կապերի ու համագործակցության խորացման համար։

Նա կարևորեց նաև մաքսային համատեղ օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը և հատուկ ընդգծեց ՏՏ ոլորտի համագործակցության ծրագրերի խթանումը` հավելելով, որ Հայաստանն այս ոլորտում գործող շուրջ 400 ընկերություն ունի։

Вице-премьер Мгер Григорян на заседании правительства Армении (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փոխվարչապետն առաջարկում է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումը։ Համաժողովը մի հարթակում կմիավորի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների և Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային ղեկավարներին, պետական կորպորացիաների և առաջատար բիզնեսի ղեկավարներին:

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ: Համաժողովի կարևոր իրադարձությունը կլինի ԵԱՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը կանցկացվի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետևյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն և ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական արդյունաբերություն, դեղագործություն:

Լրահոս
0