00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ բիզնեսը պետք է մտածի Իրանի հետ համագործակցության մասին․ Մհեր Գրիգորյան

© Sputnik / Asatur YesayantsВрио вице-премьера Армении Мгер Григорян на международном форуме "Евразийская неделя" (22 октября 2018). Еревaн
Врио вице-премьера Армении Мгер Григорян на международном форуме Евразийская неделя (22 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարծում է, որ հայկական ձեռնարկություններն առաջինը կզգան ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի տնտեսական արդյունքը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ազատ առևտրի գոտու մասին կնքված ժամանակավոր համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև չի կարող դրական տնտեսական ազդեցություն չունենալ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Երևանում «Եվրասիական շաբաթ 2018» տնտեսական համաժողովի բացման ժամանակ։

Այդ համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ԵԱՏՄ բիզնեսների համար։ Բացվում է ահռելի շուկա՝ սպառման բարձր մակարդակ ունեցող 80-միլիոնանոց բնակչությամբ։

«Եթե ճիշտ մոդելավորվի բիզնեսը, ապա, հաշվի առնելով Հայաստանի առավելությունների ռեժիմը ԵՄ երկրների, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի հետ, կարելի է հսկայական արդյունք ստանալ։ ԵԱՏՄ երկրների բիզնեսը պետք է ուսումնասիրի այդ հարցը և օգտագործի առևտրային միջնորդության ձևով, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման համար», — հայտարարեց նա։

Գրիգորյանը հիշեցրեց, որ հայ-իրանական սահմանին գործում է ազատ տնտեսական գոտի, որը նաև ենթադրում է որոշակի տնտեսական շահաբաժինների ձեռքբերում։ Նա կարծում է, որ վավերացման գործընթացի ավարտից հետո կսկսվեն որոշակի առևտրային գործընթացներ, և ռեժիմային առավելություններից առաջինը կսկսեն օգտվել հենց հայկական ձեռնարկությունները։ Նա վստահ է, որ միության գործարար հանրությունները նույնպես կսկսեն աստիճանաբար ներքաշվել գործընթացի մեջ։

Программный директор клуба «Валдай» Ярослав Лисоволик - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵԱՏՄ-ում ցուցադրում է մակրոտնտեսական բարձր ցուցանիշներ․ Լիսովոլիկ

«Ե՛վ արտահանման, և՛ ներդրումային ներուժը մեծ է, պետք է անպայման հաշվի առնել նաև կոմբինացված հնարավորությունները։ Հիմնական արդյունք պետք է ստանալ ոչ թե երկկողմ հարաբերություններից, այլ նաև ԵԱՏՄ-ի, Իրանի և ԵՄ-ի միջև կոմբինացված փոխգործակցությունից», — եզրափակեց նա։

ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել երեք տարով, ըստ որի` ԵԱՏՄ-ն և Իրանը կնվազեցնեն մաքսատուրքերը և կվերացնեն արգելքները մի քանի հարյուր ապրանքի համար։ Ընդհանուր առմամբ երկու կողմերից առկա է մոտ 850 անուն ապրանք։

Պետք է նշել, որ ԵԱՏՄ երկրներից Իրանի հետ առավել ակտիվ համագործակցում է հենց Հայաստանը։ Հանրապետության արտաքին առևտրում Իրանի մասնաբաժինը կազմում է ավելի քան 4 տոկոս, իսկ Ղազախստանում` մոտ 0,7 տոկոս, Ռուսաստանում` մոտ 0,5 տոկոս։

Լրահոս
0