00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
14:47
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին Երևանը՝ միայն առաջին հարկում. 2800 տարվա կորսված պատմությունը

© Sputnik / Asatur YesayantsСтарый Ереван. Дом Арама Манукяна
Старый Ереван. Дом Арама Манукяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ վիճակում են Երևանի պատմամշակութային հուշարձան շենքերը և ինչու է երևանյան պատմությունը պահպանվել միայն որոշ կառույցների ճակատային մասում։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Այն մասին, որ Երևանը 2800 տարեկան է, Արգիշտի արքայի կառուցած ամրոցի ավերակներից բացի այսօր հուշում են նաև վերջին 1-2 դարերի ճարտարապետության որոշ նմուշներ։

Главные часы Республики - Sputnik Արմենիա
«Երևանը միշտ չէր այսպիսին»․ ժամացույցի ագռավներն ու ուրվական դարձած հուշարձանները

Երևանյան պատմության դեռ կանգուն մնացած վկայությունները փրկելու համար ՀՀ կառավարությունն 2004թ-ին հաստատեց հուշարձան շենքերի ցանկերը։

Դա, սակայն, տեղի ունեցավ արդեն ուշացումով, քանի որ Երևանի կենտրոնի կառուցապատման արդյունքում պատմական շենքերից շատերն արդեն անվերադարձ քանդվել էին։

Ի դեպ, իրականում կառավարությունը երկու ցուցակ էր հաստատել. առաջինում այն հուշարձաններն էին, որոնք պետք է պահպանվեին հենց իրենց տեղում, երկրորդում նրանք, որոնք պետք է ապամոնտաժվեին ու վերակառուցվեին այլ տեղում։

Երևանյան պատմության հուշարձանների վերակառուցման համար ընտրվեց Աբովյան, Արամի, Բյուզանդի փողոցների հատվածը մինչեւ Եզնիկ Կողբացի: 2004թ-ին քաղաքապետարանը հայտարարեց այս տեղանքում «Հին Երեւան» պատմամշակութային միջավայր ստեղծելու նախագծի մասին:

Քանդվող շենքերի քարերն ի պահ հանձնվեցին տարբեր շինարարական կազմակերպությունների, բայց հետո պարզվեց, որ դրանք ուղղակի չեն կատարել իրենց պարտավորությունները, քարերը կորել են, կազմակերպությունները լուծարվել։

Древняя армянская церковь Таргманчац: центр паломничества туристов - Sputnik Արմենիա
Երևանի ապամոնտաժված հուշարձան շենքի քարերն անհետացել են

Նման ճակատագրի  արժանացած շենքերից մեկը Ֆիրդուսի 80 հասցեում ապամոնտաժված հուշարձան շենքն է։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել էր «Երևան իմ սեր» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Կարապետյանը, 2007թ–ին «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին ի պահ տրված շենքի համարակալված քարերը գտնել չի հաջողվել։

19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին կառուցված պատմամշակութային հուշարձան շենքի ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում։

Հանուն ճշմարտության հարկ է նշել, որ տարիներ առաջ Երևանում ապամոնտաժված որոշ շենքեր, այնուամենայնիվ վերակառուցվել են։ Բայց պահպանվել են հիմնականում դրանց ֆասադային հատվածները։ Պատմական շենքի վերակառուցման անվան տակ կառուցապատողները հիմնականում բարձրահարկ շենքեր են կառուցել, որի միայն առաջին հարկն է պահպանել հուշարձան շենքի տեսքը։ Ճարտարապետության մեջ ֆասադիզմ կոչվող այս մեթոդը ճարտարապետ Արսեն Կարապետյանը ամենահեշտ, ամենաէժան միջոցն է համարում` միաժամանակ նշելով, որ շատ դեպքերում շենքի ներքին միջավայրը, որն այս դեպքում վերանում է, ավելի արժեքավոր է, քան արտաքինը։

«Շատ  հեշտ է քանդել, նորը կառուցել, իսկ պահպանելը կապված է ավելի շատ միջոցների ու ուղեղի աշխատանքի հետ։ Սա մեխանիկական աշխատանք է, բոլորովին այլ մարմին կպնում է մեկ ուրիշին»,– ասում է ճարտարապետը։

Նման օրինակ է 1890-ականներին, Երևանի կենտրոնում, Ներկայիս Ամիրյան փողոցի` Հանրապետության հրապարակին հարող հատվածում կառուցված արական գիմնազիայի շենքը։ Խորհրդային ու անկախության տարիներին այդ շենքում էր գործում Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը։

© Sputnik / Asatur Yesayants Արական գիմնազիայի շենքը
Улица Амиряна 28/6. Старый Ереван  - Sputnik Արմենիա
Արական գիմնազիայի շենքը

2009-ին գրադարանի շենքն օտարվեց «Յունիինվեստ» ՍՊԸ-ին և ապամոնտաժվեց։ Ավելի ուշ այն փոխանցվեց «Էս Ջի Այ ինվեստ» ընկերությանը։ Այսօր գրադարանի տեղում բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցվում, որի միայն առաջին հարկի ֆասադն է կառուցված գրադարանի շենքի նմանությամբ։

Երևանում այսօր դեռ մնացել են չքանդված ու չապամոնտաժված հուշարձան շենքեր, որոնք, սակայն, օր օրի վերանում են։

Դրանցից մեկը Աբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքն է։ Այն կառուցվել է 1915-ին`բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց։

© SputnikԱբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքը, որը կառուցվել է 1915-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց
Улица Абовяна 3, здание АОКС-а. Старый Ереван  - Sputnik Արմենիա
Աբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքը, որը կառուցվել է 1915-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց

1923 թ.–ին շենքը բռնագրավվել է Հայաստանի բոլշևիկյան կառավարության կողմից, և այստեղ տեղակայվել է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը, կամ այլ կերպ ասած` Մալարիայի հիվանդանոցը։

1944 թ. շենքը հանձնվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերությանը (Армянское общество культурных связей с зарубежными странами (АОКС)։

© Sputnik / Asatur YesayantsԱբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքը, որը կառուցվել է 1915-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց
Улица Абовяна 3, здание АОКС-а. Старый Ереван  - Sputnik Արմենիա
Աբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքը, որը կառուցվել է 1915-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց

2001-ին ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանն ու ԱՕԿՍ–ի այն ժամանակվա նախագահ Հասմիկ Պողոսյանը շենքը սեփականաշնորհել են ԱՕԿՍ–ին` ՀԿ—ի կարգավիճակով:

© Sputnik / Asatur YesayantsԱբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքը, որը կառուցվել է 1915-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց
Улица Абовяна 3, здание АОКС-а. Старый Ереван  - Sputnik Արմենիա
Աբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքը, որը կառուցվել է 1915-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց

2007 թվականին կնքված պայմանագրով ՀԿ–ն շենքի Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29քմ մակերեսով հատվածն օտարել է Սամվել Մայրապետյանի հետ կապվող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որը գործարքից հետո քանդել է այն։ Իսկ շենքի մնացած` Աբովյան փողոցում գտնվող 526.9քմ մակերեսով տարածքն այսօր վթարային ու բարձիթողի վիճակում է։

© Sputnik / Asatur YesayantsԱբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքը, որը կառուցվել է 1915-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց
Улица Абовяна 3, здание АОКС-а. Старый Ереван  - Sputnik Արմենիա
Աբովյան 3 հասցեում գտնվող շուրջ 100 տարեկան շենքը, որը կառուցվել է 1915-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով` որպես հիվանդանոց

Շենքն ընդգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, բայց պետությունը դրա նկատմամբ իրավունքներ չունի, քանի որ այն այժմ մասնավոր սեփականություն է։

Լրահոս
0