ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook սոցիալական ցանցում շնորհավորական ուղերձ հղեց 2800-ամյակի կապակցությամբ։
«Բարև ձեզ, սիրելի երևանցիներ։ Երևանցի ասելով` նկատի ունեմ ոչ միայն երևանցիներին, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, որոնք սիրում են Երևանը։ Շնորհավորում եմ ձեզ Երևանի 2800-ամյակի կապակցությամբ։ Ուզում եմ, որ մեր քաղաքը, չնայած իր մեծ տարիքին, միշտ մնա երիտասարդ»,- ասաց Մարությանը։
Նա նշեց, որ վաղը` ամսի 21-ին, առավոտ շուտ սկսվել են տոնական միջոցառումները, 19։30-ին Հանրապետության հրապարակում գալա համերգ է լինելու` հետաքրքիր շոու, որը ներկայացնելու է Երևանի պատմությունը։ Համերգին հաջորդելու է հրավառությունը։
«Լինելու է նաև հեծանվավազք, որին մասնակցելու եմ նաև ես։ Ամբողջ օրը շրջելու եմ ԵՐևանում, հանդիպելու եմ քաղաքացիներին, շնորհավորելու եմ մարդկանց, վստահ եմ` նաև ինձ են շնորհավորելու»,- ասաց Մարությանը։