ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանին առաջարկվել է զբաղեցնել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:
Ինչպես նա հավաստեց Sputnik Արմենիայի հետ զրույցում՝ ինքն այդ առաջարկը ընդունել է։
Վիկտոր Մնացականյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ պաշտոնական որոշումը դեռ չկա, սակայն քաղաքապետն իրեն առաջարկել է, ինքն էլ համաձայնել է:
Վիկտոր Վեհամի Մնացականյանը Հայկական գորգի ազգային կենտրոնի տնօրենն է:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն համայնքը 2011 թվականից ղեկավարում է ՀՀԿ անդամ Արա Սադոյանը: