00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն առաջ են անցել թուրքերից, նվաճել Դնեպրը և «դեմ առել» ՀՀ սպորտի նախարարությանը

© Sputnik / Asatur YesayantsПервенство по рафтингу. Спортивный сплав по горной реке Дебед.
Первенство по рафтингу. Спортивный сплав по горной реке Дебед. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական թիմը, որի կազմում հաշմանդամություն ունեցող մարդիկ են, առաջին անգամ ոսկի է նվաճել Կիևում Պարառաֆթինգի առաջնությունում, սակայն այս մարզաձևի ներկայացուցիչները բողոքում են, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարությունում ոչ մի կերպ չեն արձագանքել։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Նայելով 28-ամյա Համլետ Արզումանյանին` հեշտ չէ պատկերացնել, որ նա դեռ մի քանի շաբաթ առաջ Կիևում հաղթահարել է անհանգիստ Դնեպրի ալիքները։ Այսօր նա հպարտորեն նստած է Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում` իրենց հաղթանակին նվիրված մամուլի ասուլիսում։ Նրա համար բարդ է խոսել և քայլել, բայց փայլփլուն աչքերով պատմում է իր հերթական նվաճման մասին։

Սկզբում որոշվել է մասնակցել Կիևում Պարառաֆթինգի առաջնությանը (հոկտեմբերի 6-7-ը)։ 20-30 տարեկան վեց տղաներ, որոնք Համլետի նման հաշմանդամություն ունեն, մրցաշարում առաջին տեղն են գրավել։ Կիևում, Հայաստանից բացի, մրցել են աշխարհի 30 երկրների թիմեր, այդ թվում` Թուրքիայից, Բելառուսից, Ռուսաստանից և այլն։

«Ուրախ էի առաջնությանը մասնակցելու համար, չէի պատկերացնում, որ ինձ կներառեն թիմում։ Տպավորություններս ուժեղ են, ուրախ եմ, որ մեր թիմը հաղթել է», — ասաց Համլետը` չթաքցնելով ժպիտը։

Երբ Համլետն ավարտեց խոսքը, մամուլի կենտրոնում հավաքվածները բուռն ծափահարություններով պատասխանեցին նրան։

© Sputnik / Aram NersesyanՀամլետ Արզումանյան
Член команды по парарафтингу Гамлет Арзуманян - Sputnik Արմենիա
Համլետ Արզումանյան

«Մենք հպարտանում ենք քեզնով», — ասաց Խարբերդի մանկատան հատուկ մանկավարժ Անժելա Գաբրիելյանը (հենց այս մանկատանն է դաստիարակվել Համլետը)։

Անժելան նաև Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի և անատոմիայի ամբիոնի ասիստենտ է։ Նա նշեց, որ սպորտով զբաղվելը մասնակիցներին փոխել է ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ, բացահայտել նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունները։

© Sputnik / Aram NersesyanԱնժելա Գաբրիելյան
Анжела Габриелян - Sputnik Արմենիա
Անժելա Գաբրիելյան

Դա մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց նաև պարառաֆթինգի թիմի մարզիչ Սեդրակ Զաքարյանը, որն արդեն երեք տարի է` զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաներով և երիտասարդներով։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կաթված են տարել։

«Մենք երեխաների հետ զբաղվել ենք բոլոր հնարավոր գետերում, ինչպես Երևանում, այնպես էլ քաղաքի սահմաններից դուրս։ Նրանց պատրաստել ենք գետում շարժվելու տարբեր բարդության աստիճաններին, բացատրել` ինչ պետք է անել, եթե հանկարծ նավակը շրջվի», — ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` թիմը 30 մարզիկի է հավաքել մեկ գլխավոր սկզբունքով. նրանք պետք է կարողանան աշխատեն միմյանց հետ, հասկանան տարածության վրա և զգան թիմային ոգին։

© Sputnik / Asatur YesayantsՍեդրակ Զաքարյան
Тренер команды по парарафтингу Седрак Закарян - Sputnik Արմենիա
Սեդրակ Զաքարյան

Հայկական թիմը երկիրը պատվով ներկայացրել է Կիևում, սակայն այդ հիրավի զարմանալի հաղթանակը տպավորություն չի գործել Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության վրա։

Մարզիչ Նորայր Եգորյանը նշեց, որ սպորտի նախարարությունից ոչ ոք չի արձագանքել նույնիսկ մրցողների համար վեց համազգեստ գնելու խնդրանքին։

«Համազգեստը դնենք մի կողմ։ Բայց մեզ` մասնակիցներիս, ոչ ոք նույնիսկ չի շնորհավորել և շնորհակալություն չի ասել այն աշխատանքի համար, որը մենք կատարել ենք», — ասաց Եգորյանը։

© Sputnik / Asatur YesayantsՆորայր Եգորյան
Тренер команды по парарафтингу Норайр Егорян - Sputnik Արմենիա
Նորայր Եգորյան

Ռաֆթինգի թիմի հրահանգիչ Վազգեն Խաչիկյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում ռաֆթինգը` որպես մարզաձև, հետզհետե ավելի հայտնի է դառնում։ Այս մարզաձևը լավ միջոց է զբոսաշրջիկներ ներգրավելու համար։«Օրինակ` հարևան Վրաստանում կարճ ժամանակահատվածում երկիր են այցելել տասնյակ հազարավոր ռաֆթերներ։ Նրանց մեծամասնությունը եղել է Իսրայելից, Լիբանանից», — ասաց Խաչիկյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում։

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Խաչիկյան
Вазген Хачикян - Sputnik Արմենիա
Վազգեն Խաչիկյան

Հիշեցնենք, որ Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիան և rafting.am մարզական ակումբը Դեբեդ գետում օգոստոսի 11-ին կազմակերպել են հանրապետությունում ռաֆթինգի առաջին առաջնությունը։

Լրահոս
0