ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ:
Երևան քաղաքում հոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է թույլ անձրև։