Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել վերջին շրջանում ՀՀ պետական սահմանն ապօրինաբար անցնելու դեպքերին, ահաբեկիչների ներթափանցման ռիսկերին, նրանց դիմակայելու մեթոդներին ու եղանակներին: Կարևորվել է ՌԴ անուրանալի ու կենսական նշանակությունը Հայաստանի ու տարածաշրջանային համապարփակ անվտանգության ապահովման գործում:
Դավիթ Ջամալյանի հետ զրուցել է Մանվել Մարգարյանը։