00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում արտահանման ծավալը գերազանցել է անցած տարվա ցուցանիշը. «Բիզնես Արմենիա» հիմնադրամ

© Sputnik / Nana MartirosyanИсполнительный директор фонда «Бизнес-Армения» Армен Авак Авакян на пресс-конференции в правительстве (19 октября 2018). Еревaн
Исполнительный директор фонда «Бизнес-Армения» Армен Авак Авакян на пресс-конференции в правительстве (19 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին կնքվել է 5,9 միլիարդ դրամի արտահանման պայմանագիր, միաժամանակ 2017թ–ի տարեկան ցուցանիշը կազմել է 5,7 միլիարդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Արտահանման ծավալը ընթացիկ տարվա 9 ամիսներին արդեն գերազանցել է անցած տարվա ցուցանիշը։ Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին կնքվել է 5,9 միլիարդ դրամի արտահանման պայմանագիր, 2017թ-ի տարեկան ցուցանիշը միաժամանակ կազմել է 5,7 միլիարդ դրամ։ Հետևաբար, մենք արդեն գերազանցել ենք անցած տարվա ցուցանիշը։ Եվ ակնկալում ենք այս տարի հասնել 7 միլիարդանոց շեմի», — ասաց նա։

Ավակյանը նաև հայտնեց, որ 46 միլիոն դոլար ներդրումներ ներգրավելու նպատակին գրեթե հասել են։ Նրա խոսքով` արդեն կա 17 միլիոն դոլարի պայմանագիր, ակնկալվում են ևս 28 միլիոն դոլարի ներդրումներ։

Исполнительный директор фонда «Бизнес-Армения» Армен Авак Авакян на пресс-конференции в правительстве (19 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Lydian-ի հետ կապված իրավիճակը չի անդրադարձել Հայաստանի ներդրումային գրավչության վրա

«Մեկ միլիոնը գրեթե ոչ մի բան չի փոխում։ Եթե մենք մի քիչ ավելի համառ լինենք, ապա կհասնենք 46-միլիոնանոց նշաձողի», — ընդգծեց հիմնադրամի տնօրենը։

Նա կարծում է, որ կարճաժամկետ ներդրումների տեսանկյունից Հայաստանի ներուժը մեծ է, և անհրաժեշտ է այն ավելացնել նաև երկարաժամկետների հարցում։

Ավակ Ավակյանը նաև նշեց ներդրողների համար գերակա ուղղությունները` զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և գյուղատնտեսություն։ Ներդրողները նաև հետաքրքրություն են դրսևորում բարձր տեխնոլոգիաների ոլորտի, վերականգնվող էներգետիկայի նկատմամբ։

Ինչ վերաբերում է ներդրումների հոսքին, որը կառավարությունն ակնկալում էր Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացված տնտեսական համաժողովից հետո, Ավակյանը կարծում է, որ դեռ վաղ է խոսել կոնկրետ ծրագրերի մասին։ Նա հանդիպել է ֆորումի գրեթե բոլոր մասնակիցների հետ և նրանց ներկայացրել Հայաստանի հնարավորությունները։

«Հետաքրքրություն է դրսևորել ֆրանսիական Poma ընկերությունը, ես խնդրել եմ նրանց նյութեր տրամադրել մյուս երկրներում տնտեսական գործունեության մասին և տվյալներ այն մասին, թե ինչպես է այն ազդել ՀՆԱ աճի վրա։ Երբ ամեն ինչ ստանանք, կքննարկենք կառավարության հետ և կշարժվենք առաջ», — ասաց նա։

Poma ընկերությունը ճոպանի տրանսպորտային համակարգերի մշակման, պատրաստման, առաքման, շահագործման և սպասարկման շուկայում համաշխարհային առաջնորդներից է։ Ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն ավելի քան 7800 ճոպանուղիների և տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում։

Լրահոս
0