ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարելավում է օտար լեզուների իմացությունը։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Ամենօրյա ռեժիմով բարելավում եմ ֆրանսերենիս, ռուսերենիս, անգլերենիս իմացությունը՝ ամեն լեզվին շաբաթական տրամադրելով երկու օր: Նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ: Սովորեք օտար լեզուներ»,– գրել է նա։
Նշենք, որ Փաշինյանը ֆրանսերենի իմացությունը ցուցադրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, իսկ անգլերեն ելույթ է ունեցել Նյու Յորքում։