00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեղծագործական գործընթացը շահարկման թեմա. ի՞նչ աղմուկ է Ռուսական դրամատիկականի շուրջ

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցТеатральная сцена. Архивное фото
Театральная сцена. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս սկանդալներն ու աղմկահարույց պատմություններն այնքան նորաձև են դարձել, որ երբեմն դրանք չեղած տեղն են սարքվում։ Հիմա աղմուկ է բարձրացել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շուրջ։ Նույնիսկ լուրեր են պտտվում, որ մեր մշակույթի նախարարությունը մտադիր է վերացնել թատրոնը, իբր Հայաստանում ռուսական թատրոն պետք չէ։

Երևանում Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը բարդ ժամանակներ է ապրում սկսած այն օրից, երբ մահացավ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։ Նա տասնամյակներ շարունակ ղեկավարում էր թատրոնը, նրա հեղինակությունն անվիճելի էր, ու զարմանալի չէ, որ նրա հեռանալուց հետո մշակույթի օջախը հայտնվեց անորոշ վիճակում, որից պետք էր դուրս գալ։

Директор русского драматического театра имени Станиславского Фред Давтян - Sputnik Արմենիա
Ստանիսլավսկու անվան թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

Նոր գեղարվեստական ղեկավարի որոնումները ձգձգվեցին. միգուցե ավելի լավ է այդպես, քան շուտափույթ որոշում կայացնելը, որի մասին հետո բոլորը պիտի զղջային։ Ճիշտ է նաև այն, որ այդ ընթացքում խաղացանկն ավելի համեստ է դարձել։ Դրամատուրգիայի որակի տեսակետից շատ կասկածելի ներկայացումներ էին բեմադրվում, արդյունքում թատրոնը, որը նախկինում էլ հազվադեպ էր անշլագներ ունենում, սարսափելի ձևով կորցրեց հանդիսատեսին։

Պետք էր մի բան անել, ու ընտրվեց ռեժիսոր Կարեն Ներսիսյանը, որը երկար ժամանակ Մոսկվայում էր աշխատում, սակայն համաձայնեց Երևան վերադառնալ` ռուսական դրամատիկականին օգնելու համար։ Երեկ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը բարձրաձայնեց իր որոշումը։

Դավթյանը պետք է ընտրեր երկու ռեժիսորների` Կարեն Ներսիսյանի ու Սուրեն Շահվերդյանի միջև։ «Կասկածներ ունեմ, բայց հուսով եմ` քայլս ճիշտ կընկալվի։ Ներսիսյանն ունի այն, ինչ հարկավոր է թատրոնին։ Նա հասկանում է հոգեբանական թատրոնի հիմունքները. դա ինձ ավելի հոգեհարազատ է», – ասաց Դավթյանը։

Տնօրենը նշեց, որ թատերախմբում կարծիքները կիսվել են, բայց քանի որ վերջին խոսքը, որպես տնօրեն, իրենն է, ապա նա կայացրեց որոշում, որը ճիշտ է համարում։

Դե ինչ, ժամանակը ցույց կտա, արդյո՞ք տնօրենը ճիշտ է. իսկ Ներսիսյանին դեռ պետք է, ինչպես հիմա ասում են,  աշխատելու ժամանակ տալ։ Նա շատ աշխատանք ունի անելու. խաղացանկ, բեմադրությունների որակ, լսարանի ընդլայնում…

Вручение международной премии Персона года 2009 - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանը մտածում է փոխարինողի մասին. Դրամատիկական թատրոնը կգլխավորի մեկ ուրիշ հա՞յ

Այն, որ թատերախումբը միանշանակ չի արձագանքել Ներսիսյանի նշանակմանը, նորմալ է, ստեղծագործական կոլեկտիվում այդպես պետք է լինի։ Իսկ հիմա գեղարվեստական ղեկավարը պետք է ապացուցի կասկածող կեսին, որ նրանք սխալվում են, ու եթե դա նրան հաջողվի, թատրոնը դրանից միայն կշահի։

Ներքին թատերական գործընթացներին զուգահեռ ևս մեկ գործընթաց էր տեղի ունենում, չափազանց տհաճ։ Բազում ԶԼՄ–ներ տարածել էին հարթակներից մեկի խուճապային ու լրիվ անհիմն նյութն այն մասին, իբր ռուսական թատրոնը Հայաստանում վերացվելու է, ու ՀՀ մշակույթի նախարարությունը հիմա դրանով է զբաղված։ Ու այդ ամենը ներկայացվում էր որպես նոր իշխանությունների «հակառուսական ուղղվածության» դրսևորում։

Միաժամանակ օգտագործվել էր գեղարվեստական ղեկավարի այլ թեկնածուի` Սուրեն Շահվերդյանի անունը, որն իբր հայտարարել էր, որ Հայաստանում ռուսական թատրոն չպետք է լինի ու հենց նրա թեկնածություն էր «առաջ տանում» մշակույթի նախարարությունը։

Ռուսական դրամատիկականի արտիստները, որոնց հետ հաջողվել է խոսել, միաձայն պնդում են, որ մինչ այժմ թատրոնի նկատմամբ կողմնապահ վերաբերմունք չեն զգացել ու, առավել ևս, չէին զգում, որ այն պատրաստվում են փակել։ Ավելին` վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն այդ մտքերը «հիմարություն» անվանեց։

«Հիմարություն է։ Ոչ ոք երբեք չի պատրաստվել փակել թատրոնը, հատկապես` մշակույթի նախարարությունը։ Չգիտեմ` ինչի համար է այս ամենը հորինվել, բայց տգեղ տեղեկություն է», – ասաց Հակոբյանը։

Դժվար է չհամաձայնել տգեղության մասով։ Ինձանից ավելացնեմ, որ այդ մտքի հեղինակները կամա, թե ակամա սադրանքի հեղինակ դարձան, փառք աստծու, այն լուրջ հետևանքներ չունեցավ։ Սակայն տհաճ նստվածքը մնաց։

Микаэл Таривердиев - Sputnik Արմենիա
Միքայել Թարիվերդիև. ինչու կոմպոզիտորի հուշարձանը չեն դնում Հայաստանում

Այն արտիստները, որոնք ծանոթ են Շահվերդյանի արտահայտությանն այն մասին, թե «Հայաստանում չպետք է ռուսական թատրոն լինի» պնդում են, որ այդ խոսքերը ոչ միայն դուրս են բերվել համատեքստից, այլ դրանց հակառակ իմաստ է հաղորդվել։ Իրականում Շահվերդյանն ասել էր, որ ռուսական թատրոնը չպետք է գործի ներկայիս տեսքով` անորոշ, անօգնական, թուլացած, մշուշոտ հեռանկարներով, թատրոնը պետք է վերակենդանանա։

Ու, եթե Շահվեդյանը դա է ասել, դժվար է չհամաձայնել նրա հետ։

Մի կողմ թողնենք նրանց, ում պետք էր դատարկ բանից աղմուկ բարձրացնել, նրանց պատճառաբանությունները հետաքրքիր չեն ու ըստ էության՝ հասկանալի են։ Իսկ եթե այդ հորինվածքները նոր գեղարվեստական ղեկավարի ու թատերախմբի համար լրացուցիչ խթան հանդիսանան, հիանալի կլինի։

Իսկապես գործ անող մարդու համար լիքը անելու բան կա։ Բայց մենք, հանդիսատեսներս, համբերատար ժողովուրդ ենք, կսպասենք, հուսալով, որ Երևանում ռուսական թատրոնը կներկայանա նոր, ավելի լավ տեսքով։

Լրահոս
0