ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Մարոկկոյում ուղևորատար գնացքը շեղվել է ռելսերից ու շրջվել է մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա` Ռաբաթ քաղաքում։ Այս մասին հայտնում է Sky News Arabia պարբերականը։
Զոհերի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են հայտնում։ Տարբեր աղբյուրների համաձայն` վեցից տասը մարդ է զոհվել։
Մոտ հարյուր մարդ է տուժել։
Աղետի պատճառները դեռ հայտնի չեն։